26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Առաջնագծում զինծառայողը ջրի խնդիր չունի

Առաջնագծում զինծառայողը ջրի խնդիր չունի, կրկնակի ջուր է տարվում, իսկ լողանալն էլ շաբաթը մեկ անգամ կազմակերպվում է հենց առաջնագծում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, Ստեփանակերտում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը:

Նրա խոսքով, զինվորները ընդամենը 100 կամ 200 մետր են գնում ջրի համար. «Առհասարակ ջրամատակարարման հարցը լուծում ենք, իսկ առաջնագծում զինծառայողը ջրի խնդիր չունի, կրկնակի ջուր է տարվում, իսկ լողանալն էլ շաբաթը մեկ անգամ կազմակերպվում է հենց առաջնագծում»,-ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է 14-օրյա մարտական հերթապահության մասին հարցին, նա նշեց որ ուսումնասիրություններ են կատարվում եւ այս պահի դրությամբ ճիշտը 14 օրն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ