25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հարյուրամյա բրիտանուհու երկարակեցության գաղտնիքը սիրելի գարեջուրն է

Մեծ Բրիտանիայի բնակչուհին նշել է 100-ամյա հոբելյանը՝ իր երկարակեցության գաղտնիք համարելով գարեջուրն ու թխվածքաբլիթը։ Այս մասին հաղորդում է  BBC News-ը։

Լանքաշիր կոմսության Բլեքփուր քաղաքում բնակվող Էլին Մահերի հարյուրամյակի կապակցությամբ երեկույթ են կազմակերպել։ Բացի ավանդական տորթից, մատուցել են նաև հոբելյարի սիրելի գարեջուրը և վանիլային թխվածքաբլիթը։ Հենց դրանք է կինն իր երկար կյանքի գրավական համարում։ Երեկույթի ժամանակ Մահերն արել է իր կյանքում առաջին սելֆին և պարել լավագույն ընկերոջ դստեր հետ։

«Չէի սպասում, որ ծննդյանս կապակցությամ երեկույթ կկազմակերպեն, բայց շատ լավ էր։ Ես լավ չեմ քնել, բայց վաղը կքնեմ»,-ասել է կինը։

Մահերը ծերանոցում է հայտնվել 2015-ին, ամուսնու մահից հետո։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ