26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանն արդարացավ Ռուսաստանի առջեւ

Քիչ առաջ, ասուլիսի ընթացքում վարչապետ Փաշինյանը պատասխանեց  իր բրյուսելյան այցելության ռուսական արձագանքների մասին հարցին: «Հստակ հայտարարել ենք, որ արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու, ես որեւէ ֆորմատի չեմ մասնակցել, որը անհամատեղելի լինի:  Սերժ Սարգսյանը երկու կամ ավելի անգամ մասնակցել է, մենք մասնակցել ենք ոչ թե ՆԱՏՕ-ի այլ Աֆղանստանում խաղաղապահ գործողությունների համաժողովին»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը ընդգծեց, որ մինչեւ թավշյա հեղափոխությունը  Հայաստանը խաղաղապահ գործունեություն է իրականացրել Աֆղանստանում եւ Կոսովոյում եւ պատրատակամ է շարունակել.«Ես հայտարարել եմ, որ արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու, ՀՀ մինչեւ թավշյա հեղափոխությունը Եվորպայի հետ բանակցել եւ ստորագրել է համաձայանգիր, այն վավերացրել է ՀՀ խորհրդարանը եւ մենք ասել ենք, որ մեր միջազգային պարտավորությունները իրականացնելու ենք եւ դա այն պարտավորությունն է, որը եղել է մինչեւ թավշյա հեղափոխություն»:

Փաշինյանն ասաց, որ գուցե հիմա եւ միջազգային հանրության եւ հայ հանրության կողմից ավելի մեծ ուշադրություն է դարձվում այս ամենին, բայց դա այն հայտարարությունների շրջանակում է, որը վարչապետը արել է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ