27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ելք» դաշինքը «մե հրաշալի» կառույց է. Իրատես

«Իրատես» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ վերջին շփումների ժամանակ անընդհատ խոսում է «Ելք» դաշինքի «մե հրաշալի» կառույց լինելու մասին: «Մենք չենք մոռացել, թե Մարուքյանն ինչպես էր վրդովված հարցազրույց տալիս լրագրողին, երբ Նիկոլ Փաշինյանի ու Սերժ Սարգսյանի հանդիպումը չէր հաջողվել: Ամեն բան հիշում ենք ու եզրահանգումներ ենք անելու: Պատասխանատու պահին նրանք (Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը- Ս. Վ.) Փաշինյանի կողքին չէին, հիմա էլ փորձում են կրակի վրա շագանակներ տաքացնել»,- ասաց ՔՊ-ական մեր աղբյուրը, հավելելով, թե Մարուքյանն այժմ անում է հնարավորը՝ Փաշինյանի հետ հարաբերությունները լավացնելու ու կրկին «Ելքի» ցուցակով թե՛ Երևանի ավագանու, թե՛ խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու համար»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ