17 Օգոստոսի, Ուրբաթ, 2018

Ո՞ւմ է ուղղված եղել Արփինե Հովհաննիսյանի՝ «էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք» արտահայտությունը. պարզաբանում

141909

Ազգային ժողովում հուլիսի 17-ին Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, հավանաբար չնկատելով, որ տեսախցիկն ուղիղ եթերով նկարահանում է քննարկումը, ըստ էության վիրավորում է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանին: Քանի որ քննարկման շուրջ կարծիքները կիսվել էին, Արփինե Հովհաննիսյանն իր դժգոհությունն է հայտնում ՀՅԴ-ական ու ՀՀԿ-ական գործընկերներին. «Տանք իրենց, թող իրենք սարքեն: Թե չէ էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»,-ասում է Արփինե Հովհաննիսյանը՝ ըստ էության նկատի ունենալով իր հետեւում նստած Դանիել Իոաննիսյանին:

Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Իոաննիսյանն, անդրադառնալով Հովհաննիսյանի այս արտահայտությանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Արփինե Հովհաննիսյանը ստորև բերված տեսանյութում, ըստ ամենայնի, իմ մասին ասում է, որ «էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»:

Ազգային Ժողովի փոխնախագահը երևի չեր պատկերացնում, որ ուղիղ եթերում է: Բայց սյուռն այն է, որ այդ հանդիպումից հետո Արփինեն ինձ շատ ընկերական ոճով պատմում էր, թե ինչ լավ է վերաբերվում ինձ:

Ակնկալում եմ հրապարակային ներողություն կամ պարզաբանում (եթե խոսքերն ինձ չէին ուղղված»,-ասված է Դանիել Իոաննիսյանի գրառման մեջ:

Իոաննիսյանի գրառման մեկնաբանություններում Արփինե Հովհաննիսյանը գրել է, որ իր խոսքերը ոչ թե ուղղված են եղել Դանիել Իոաննիսյանին, այլ վերաբերել են ստեղծված իրավիճակին.

«Դանիել ջան, խոսքերս իրականում վերաբերում էին ստեղծված անհասկանալի իրավիճակին, որը իրականում հիշեցնում էր նկարագրածս երեւույթը (գուցե անհաջող եմ ձեւվակերպել)։ Եթե հասկացվել է անձնավորված, ցավում եմ եւ բնականաբար հայցում ներողամտությունդ։ Այո, համարել եմ ու համարում եմ, որ լավ հարաբերություններ ունենք»,-գրել է Հովհաննիսյանը՝ նշելով, որ տեղյակ է եղել ուղիղ տեսանկարահանման մասին:

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ