27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արթուր Վանեցյանը ցանկություն ունի ղեկավարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցանկություն ունի ղեկավարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

«Չեմ ասի, թե կհրաժարվեմ, առաջիկա օրերին կքննարկենք։ Եթե որոշեմ առաջադրվել, կհայտարարեմ: Պատրաստ եմ առաջադրվել միայն այն դեպքում, երբ այսօրվա ֆուտբոլի աշխարհի մեր ներկայացուցիչներն ինձ հավաստիացնեն, որ իրենք էլ դեմ չեն, որ ես լինեմ ՀՖՖ նախագահ»,- մասնավորապես ասաց նա։

Նա նշեց, որ ֆուտբոլասեր է և ասաց, որ աշխարհի առաջնության խաղերին երկրպագել է Ֆրանսիային, որը դարձավ Աշխարհի 2018 թվականի չեմպիոն:

Դիտարկմանը, որ պետք է տարանջատել ֆուտբոլն ու քաղաքականությունը, Վանեցյանը պատասխանեց. «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում»: ԱԱԾ տնօրենն ասաց, որ հանդիպել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ:

Լրագրողի  հարցին՝ Հայաստանի հավաքականի երկրպագուները ՀՖՖ նախագահի պաշտոնում տեսնում են Յուրի Ջորկայեֆին, պատրա՞ստ է զիջումների գնալ, Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ պատրաստ է: ՀՖՖ գործկոմի կազմում են Տարոն Մարգարյանը, Հրայր Թովմասյանն ու շատ ՀՀԿ-ականներ: Վանեցյանը անդրադառնալով այս փաստին նշեց. «Գործկոմի կազմն ամբողջությամբ փոխվելու է»:

Վանեցյանը հիշեցրեց, որ ՀՖՖ նախագահի առաջադրումը պետք է անեն ֆուտբոլային բարձր լիգայում խաղացող ակումբները։ «Չեմ թաքցնի, ցանկություն ունեմ եւ մտածում եմ այդ ուղղությամբ»,-ասաց Վանեցյանը եւ ավելացրեց.

«Եթե ակումբները որպես միասնական թեկնածու որոշեն առաջադրել ինձ, ես մեծ սիրով կընդունեմ»,- ասաց նա։

Իսկ մինչ այդ նա կոչ արեց հայաստանյան բոլոր թիմերին մասնակցել Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը` անկախ այն հանգամանքից, թե ինչ հարաբերությունների մեջ են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ։

Հիշեցնենք` հուլիսի 17-ին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ սեպտեմբերին ինքը չի առաջադրվի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում,  եթե առաջադրվի Արթուր Վանեցյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ