19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Մինչ ադրբեջանական բազեները իրական քաղաքականություն են իրականացնում, մեր աղավնիները եվրոպացիների հետ ղունղունում են

Areg-Galstyan1

The Armenian Interest գիտավերլուծական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն, որ Հայաստանը չունի արտաքին քաղաքականություն, փաստ է, որն անգամ չարժե քննարկել։

Ազգային անվտանգության ռազմավարությունը չի նորացվել ավելի, քան 10 տարի, իսկ արտաքին քաղաքականության հայեցակարգի մասին ոչ ոք չի էլ մտածել։ Առանց ռազմավարական փաստաթղթերի ու միասնական ազգային տեսլականի՝ մեր փառապանծ քաղաքական գործիչները շրջում են աշխարհով մեկ «ինչ-որ բանի մասին» «ինչ-որ մեկի հետ» խոսելու, մի շարք գեղեցիկ լուսանկարներ, թվիթներ, հեշթեգեր անելու, ճիշտ այնպես, ինչպես բժիշկն է նշանակել։ Աստված նրանց հետ. տղաներն իներցիայով մսխում են հարկատուների փողերը առանց որևէ նպատակի ու հստակ օրակարգի. սովոր ենք դրան։ Բայց գոնե այնպիսի մանրուք, ինչպիսին հաջորդականությունն է, պետք է պահպանել։

Պարոն վարչապետը մի անգամ ասաց, որ ինքը Արցախի ժողովրդի կողմից չի ընտրվել ու լիազորված չէ նրանց փոխարեն բանակցություններ վարել։ Ճիշտ դիրքորոշում է սա, թե ոչ, այլ հարց է։ Անձամբ ես համարում եմ, որ ժամանակն է վերացնել 2 պետությունների այս կրկեսը ու վերջապես վերադառնալ «միացում» ռազմավարությանը։

Ինչևէ, երկրի գլուխը հայտնել է իր դիրքորոշումը, բրավո։ Եվ ի՞նչ հիմա։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ պետք է բռնել այդ գիծը։

Ուրեմն բացատրեք ինձ, թե ինչ է անում պարոն Մնացականյանը պարոն Մամեդյարովի կողքին։ Չէ՞ որ դուք այլևս լիազորված չեք խոսակցություններ ու բանակցություններ վարել արցախյան հարցի շուրջ։

Իհարկե, ես կարող եմ հնարավոր համարել, որ նրանք եղանակից են խոսել, հիշել խորհրդային կոմերիտմիության ժամանակները ու երազել այն մասին, թե ինչպես մի օր խաղաղություն կտիրի մեր երկրների ու ժողովուրդների միջև։

Դրանից հետո Ադրբեջանի գործընկերը թողեց հանդիպումն ու մեկնեց Վաշինգտոն, ուր նրան բարձր մակարդակով ընդունեցին Մայք Պոմպեոն, պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը ու նախագահ Թրամփի խորհրդական Ֆիոնա Հիլը։ Ինչի՞ մասին են նրանք խոսել. ակներևաբար՝ ոչ եղանակի մասին։ Պարզապես նախապատրաստում են Ադրբեջանի նախագահ Ալիևի ու պաշտպանության նախարար Հասանովի սեպտեմբերյան հանդիպումները, որոնք կավարտվեն մի շարք լուրջ համաձայնագրերի ստորագրմամբ։

Մինչ ադրբեջանական բազեները իրական քաղաքականություն են իրականացնում, մեր աղավնիները եվրոպացիների հետ ղունղունում են Անդրկովկասում մեծ դեմոկրատիայի հաղթանակի մասին։

Բայց սա արդեն բոլորովին այլ պատմություն է, որն իր արտացոլումը կգտնի «Հայկական արտաքին քաղաքականության բազեներն ու աղավնիները» վերնագրով իմ նոր հոդվածում։

Արտաքին քաղաքականության համար պատասխանատու ընկերներ, ձեր բառերը ձեր իրական գործերից առաջ են վազում։ Իմ բարի խորհուրդը ձեզ՝ սեղմեք արգելակները ու սկսեք աշխատել։ Բյուջեն չպետք է վճարի ձեր դիվանագիտական ճարտասանության համար, թեպետ նախադասությունների մեջ ամփոփված ինչ-որ բառեր հազիվ թե կարելի լինի ճարտասանություն կոչել»։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ