27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սայթաքելով նման վնասվածքներ ստանալը, իրականությանը չի համապատասխանում

Կառավարության նիստից առաջ լրագրողները ոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվեցին արդյո՞ք Վյաչեսլավ Հարությունովը վնասվածքներ ստացել է ընկնելու հետեւանքով:

«Եթե կարելի է սայթաքելով նման մարմնական վնասվածքներ ստանալ, ուրեմն խնդիր չկա: Այսինքն՝ հանրապետությունում ամեն երրորդը կարող է նման վնասվածքներով ման գալ: Չեմ կարծում, որ դա իրականությանը համապատասխանում է»,- նշեց նա:

Դիտարկմանը, որ ոստիկանությունը պնդու՞մ է ծեծի վարկածը, Օսիպյանն ասաց.

«Առաջին օրը մենք դա ամրագրել ենք՝ տուժողի հաղորդման հիման վրա: Այնպես չէ, որ մոտավոր ենք ասում: Թե հետո ինչ եղավ, դուք ինքներդ կարող եք հասկանալ»,- նշեց ոստիկանապետը:

Հիշեցնենք, որ Ծառուկյանի թիկնազորի պետը ձերբակալվել է նախօրեին Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Օլիմպավան» մարզասրահում 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովին ծեծի ենթարկելու կասկածանքով: Ծեծի հետեւանքով Հարությունովը ծանր մարմնական վնասվածքներ է ստացել. նա հիվանդանոց է տեղափոխվել «աջակողմյան եզրային պնեւմոթորաքս (կրծքավանդակի խոռոչում օդի առկայություն), 9-րդ կողոսկրի կոտրվածք աջից, ենթամաշկային էմֆիզեմա հետին մակերեսի կրծքավանդակի աջ կեսով» ախտորոշմամբ:

Քիչ ուշ պարզվեց, որ ծեծկռտուքին մասնակցություն է ունեցել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, համենայնդեպս այդպիսի ցուցմունք է տվել ինքը՝ տուժողը:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ տուժողը հայտարարել է, որ նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու եւս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ