26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փաստացի չեմ ստանալու աշխատավարձ և չեմ օգտվելու ծառայողական մեքենայից

Պետնախարարի պաշտոնից հրաժարվելով սեփական նախաձեռնությամբ՝ ես մյուս կողմից խնդիր ունեի չհրաժարվել եւ չխուսափել քաղաքական պատասխանատվությունից: Այս մասին Facebook-ում գրել է Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը:

«Երեկ նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով նշանակվել եմ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական եւ Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:

Կարևորելով քաղաքական որոշումների թափանցիկությունը՝ կուզեի մի քանի դիտարկում ներկայացնել այս որոշման առթիվ:

Առաջին՝ տեղեկացնեմ, որ ընդունել եմ նախագահ Բակո Սահակյանի առաջարկը մի քանի պատճառներով, մասնավորապես

• Անհրաժեշտություն կա համակարգել մի շարք ներդրումային ու բարեգործական ծրագրերի իրագործումը՝ հաշվի առնելով դրանցում իմ դերակատարությունը, տարիների ընթացքում կուտակած փորձը և ձևավորված կապերը:

• Պետնախարարի պաշտոնից հրաժարվելով սեփական նախաձեռնությամբ՝ ես մյուս կողմից խնդիր ունեի չհրաժարվել և չխուսափել քաղաքական պատասխանատվությունից, որը ստանձնել եմ նախագահական ընտրություններում Բակո Սահակյանի թեկնածությունը պաշտպանելու, խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք» կուսակցության՝ բարձր վստահության արժանանալու և վարչապետի ու պետական նախարարի պաշտոնները զբաղեցնելու միջոցով:

Երկրորդ՝ ես ընդունել եմ Նախագահի առաջարկը մեկ պայմանով, որ փաստացի չեմ ստանալու աշխատավարձ և չեմ օգտվելու ծառայողական մեքենայից:

Երրորդ՝ ուժի մեջ է մնում իմ այն հայտարարությունը, որ շարունակելու եմ ակտիվորեն զբաղվել հասարակական-քաղաքական գործունեությամբ՝ նաև որպես «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ: Այսինքն՝ պետական պաշտոն ստանձնելն առնվազն բացասականորեն չի անդրադառնա իմ հասարակական-քաղաքական գործունեության շարունակականության վրա»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ