26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Skype-ով խոսելիս ամուսինը պատահաբար բաժանվել է կնոջից

Ինչպես փոխանցում է Vedomosti-ն, մի մուսուլման տղամարդ կնոջ հետ Skype-ով խոսելիս երեք անգամ կրկնել է «թալաք» բառը, որն արաբերենից թարգմանաբար նշանակում է «ես քեզանից բաժանվում եմ»: Սակայն նա բաժանվելու մտադրություն չի ունեցել: Ամբողջ խնդիրն այն է, որ եթե տղամարդը երեք անգամ կրկնում է «թալաք» բառը, ապա ամուսնությունն անմիջապես չեղյալ է համարվում:

Իսկ, ահա, որպեսզի նրանք կրկին ամուսնանան, ամուսինը պետք է սպասի, մինչեւ իր նախկին կինն ամուսնանա ուրիշի հետ, բաժանվի, ապա նոր միայն կկարողանա վերադարձնել կնոջը:
Ամուսինները հիմա փորձում են գտնել ելքը: Սակայն նրանց հոգեւոր առաջնորդները որոշում են կայացրել` ամեն ինչ պետք է լինի իսլամի կանոնների համաձայն: Նրանց վերամիավորումը, փաստորեն, մի կես տարի կտեւի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ