26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տաշ-տուշից ու չալաղաջից բարձր ըմբռնում. մշակույթի նախարարություն, մտածի՛ր այդ մասին

Հայ երգահան, երգչուհի Լիլիթ Պիպոյանը նոր կարգախոս է մշակել, այն է՝ «Բարձրացնե՛լ ազատականացված հայ ժողովրդի հանգստի մակարդակը»: Երգչուհին առաջարկում է բացօթյա սիմֆոնիկ համերգներ կազմակերպել Հայաստանում: Լիլիթ Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է.

«Բացօթյա սիմֆոնիկ համերգներ․․․ե՞րբ կմտնեն մեր առօրյա։ Հանգիստը կազմակերպելու բարձր մակարդակ, կյանքի վայելքի մեկ այլ՝ տաշ-տուշից ու «չալաղաջից» բարձր, շքեղ ըմբռնում, երջանկության մի այլ զգացողություն։ Մի՞թե մենք արժանի չենք դրան։ Հարգելի մշակույթի նախարարություն, մտածի՛ր այդ մասին։ Ֆուտբոլը վերջանա, այս ամառվա տապին ամեն շաբաթ այդպիսի նվեր արա մեզ։ Թեթև, պոպուլյար սիմֆոնիկ երաժշտության համերգներ։ Այ, տեղը չգիտեմ, ինձ հուշեք, հարգելի բարեկամներ։ Ծիծեռնակաբերդու՞մ, Հաղթանակի այգու՞մ, Թոխմախի լճի շու՞րջ (իմիջիայլոց, սքանչելի լիճ է, մի տեսակ անտեսված)․․․դուք լրացրեք: Կարգախոս․ «Բարձրացնե՛լ ազատականացված հայ ժողովրդի հանգստի մակարդակը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ