26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայկական կողմն Ադրբեջանին ռազմական գործողություններ անելու հնարավորություն կտա՞

«Եթե երկու բանակներ դեմ դիմաց կանգնած անընդհատ սպառազինվում են,   ռազմնական գործողությունների հավանականությունը միշտ կա ու բարձր է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Ըստ նրա՝ առանցքային խնդիրն այն է՝ արդյոք հայկական կողմն Ադրբեջանին տալո՞ւ է հնարավորություն որևէ տիպի ռազմական գործողություն անելու, թե՞ ոչ. «Ադրբեջանական կողմը հենց մի մետրի գործողության հնարավորություն ստացավ, անելու է։ Չպետք է թույլ տալ, որ Ադրբեջանն այնտեղ մի վայրկյան հանգիստ գործելու հնարավորություն ստանա։ Սա միայն ռազմական պատասխանի հարց չէ, սա նաև քաղաքական կշռի հարց է, որովհետև սրանով Հայաստանը պետք է դիվանագիտական խաղաքարտեր ունենա միջազգային կենտրոնների հետ այդ խնդիրներն արծարծելու հարցում: Լայնամասշտաբ գործողությունների առումով քիչ հավանական եմ համարում, քանի որ դա արդեն չի լինելու պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլ դա լինելու է տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմ, որտեղ ներգրավված են լինելու բոլոր կողմերը, ու դա Ադրբեջանի որոշելիքը չէ՝ գնա՞լ պատերազմի, թե՝ ոչ»,-նշեց նա։

Բադալյանի կարծիքով՝ բանակցությունների մասին խոսակցություններն անիմաստ են, քանի որ Ադրբեջանը միայն ասում է, որ Հայաստանը պետք է ամեն ինչ հանձնի. «Մենք ի՞նչ ենք բանակցելու, երբ Ադրբեջանն ասում է՝ ես ուզում եմ ամեն ինչ։ Հետևաբար՝ բանակցային գործընթաց կարող է լինել մի դեպքում, երբ Ադրբեջանը ստորագրում է պարտավորություն, որ զենքի կիրառումը բացառվում է, ու դրա համար ստանձնում է միջազգային պարտավորություն։ Հայկական կողմը կարող է և պետք է բանակցի միայն այդ հարցի շուրջ։ Այլ կերպ այդ բանակցությունը միայն ուժեղացնում է Ադրբեջանի շանտաժի քաղաքականությունը։ Այսինքն՝ արդարացնում է իրենց շանտաժը»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ