26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանը փորձում է սադրանքների դիմելով պատերազմ հրահրել

Ըստ ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանի՝ ադրբեջանական ռազմական ուժերը  օգտագործելով վերջին շրջանում Հայաստանում եղած խառը իրավիճակները, փորձում են վերջին գործողությունների միջոցով բարոյահոգեբանական առավելություններ ձեռք բերել և ուժի գործադրմամբ հասնել որոշակի արդյունքի՝ հետագա ռազմական գործողություններում ինքնադրսևորվելու համար: Նա այս մասին ասաց այսօր «Հենարան» մամուլի ակումբում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: 

«Սա ցույց է տալիս, որ ադրբեջանական իշխանությունները այս պահին իրենց համար խնդիրներ են լուծում թե՛ բանակի մարտունակությունը բարձրացնելու,  թե՛ իրենց հասարակությանը պատրաստելու համար: Նրանք մեսիջներ են հղում հայկական կողմին և միջազգային հանրությանը, որ կարող է այդ ամենը չգնալ խաղաղ ճանապարհով որովհետև հայկական կողմից առկա են որոշակի անորոշություններ»,-նշեց նա: 

Մովսիսյանի խոսքով՝ դիվանագիտական գործընթացներ վերսկսելը ադրբեջանցիների դիտարկվում է որպես ռազմական գործընթացի անիմաստ երկարաձգում, և նրանք ուժ ցուցադրելու մեթոդով փորձում են որոշակի ազդեցություն գործել հայկական կողմի վրա:

Ադրբեջանական քարոզչամեքենային անդրադառնալով Մովսիսյանն ասաց, որ վերջիններս փորձում են դաշնակից գտնել իրենց համար, և այդ դաշնակիցը այս պահին տեսնում են  Ռուսաստանի մեջ:

Սահմանային իրավիճակի մասին խոսելիս նշեց. «Սահմանային գծի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Նախիջևանի հետ ադրբջանական կողմի դիրքերը առաջ չեն բերվել»: Մովսիսյանը  հավելեց նաև, որ Ադրբեջանը փորձում է սադրանքների դիմելով  հայկական կողմին  որոշակի անզգույշ գործողություններ դրդել, ինչն էլ իր հերթին պատերազմի սկիզբ կլինի:

Առավել մարամասն՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ