26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքական նամականիշի վրա առաջին անգամ նշվելու է “ՀԱՅԱՍՏԱՆ” անունը` որպես հաղթող երկիր /վիդեո/

Ինչպես  ավելի  վաղ  Henaran.am-ը  հայտնել  էր, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Ստամբուլում 3-րդ անգամ դարձավ շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն:  Այս  հաղթանակի  բերկրանքը  քաղցրացնելու  նպատակով  Հայոց  ցեղասպանության  թանգարան-ինստիտուտի  տնօրեն  Հայկ  Դեմոյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում  է.

‘Համաձայն գոյություն ունեցող կարգի, Թուրքիայի փոստային ծառայությունն այս տարի կթողարկի հատուկ նամականիշ, առաջին օրվա ծրար և բացիկ` նվիրված Ստամբուլում կայացած Շախմատի Համաշխարհային օլիմպիադայի անցկացմանը: Որպես կանոն, այսպիսի պաշտոնական փոստային թողարկումներում հատուկ նշվում է տվյալ առաջնությունում հաղթանակ տարած երկրի անունը: Այսպիսով, թուրքական նամականիշի վրա պատմության մեջ առաջին անգամ նշվելու է “ՀԱՅԱՍՏԱՆ” անունը` որպես հաղթող երկիր’:

Հայաստանի հավաքականը՝ Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսեսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան եւ գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյան կազմով Ստամբուլից կվերադառնա սեպտեմբերին 10-ին։ Ինքնաթիռը “Զվարթնոց” օդանավակայանում վայրէջք կկատարի ժամը 20։00-ին։

Հավելենք, որ երեկ մեր տղաների փառահեղ հաղթանակը Ստամբուլում նշվել է ընդունված կարգով: Հնչել է Հայաստանի հիմնն ու տեղի է ունեցել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի պարգևատրման արարողությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ