26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քաղաքական տարաձայնությունները մի կողմ են դրել

Բրյուսելում կայացած Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքների ընթացքում խորհրդարանական  դիվանագիտության լավագույն ավանդույթները շարունակվել են, հայաստանյան պատվիրակության անդամները երկրի սահմաններից դուրս շարունակել են մի կողմ դնել ներքաղաքական տարաձայնություններն ու հանդես են եկել միասնաբար:

Այս մասին այսօր հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը՝ ամփոփելով Եվրանեսթ  ԽՎ 7-րդ նստաշրջանի աշխատանքները:

«Երբեք ի ցույց չենք դրել մեր քաղաքական եւ գաղափարական տարբերությունները: Պատվիրակությունը աշխատել է բոլոր ուղղություններով եւ միասնական: Անգամ այն բազմազանությունը, որ գոյություն ունի մեր պատվիրակության ներսում, ոչ թե խոչընդոտ է հանդիսացել կամ թուլություն. այլ ճիշտ հակառակը՝ ընդգծել է Հայաստանում ժողովրդավարական եւ քաղաքական մշակությի կայացվածությունը»,-շեշտել է Արմեն Աշոտյանը:

Աշոտյանն ասել է, որ անկախ քաղաքական տարաձայնություններից, որոնք   այսօր տեսանելի են եւ որոնց մասին Եվրանեսթում տեղյակ են, պատվիրակությունը միասնական է գործել. «Որեւէ անգամ չենք զգացել որ, պատկանում ենք տարբեր քաղաքական ընտանիքների: Սա կարեւոր ձեռքբերում եմ համարում հատկապես այս քաղաքական լարված իրադարձությունների ֆոնին»,-շարունակել է Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, Եվրանեսթ ԽՎ պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀԿ խմբակցության 5, Ծառուկյան դաշինք խմբակցության 3, Ելք եւ ՀՅԴ խմբակցությունների մեկական պատգամավորներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ