27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քաղբանտարկյալներին գրավով ազատ արձակելը բարոյական չէ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանը ասաց, որ քաղբանտարկյալներին գրավով ազատ արձակելը ոչ միայն վիրավորական է, այլ նաեւ անբարոյական, և ավելացրեց, որ նրանք  պետք է ազատ արձակվեն ոչ թե գրավի դիմաց, այլ գոնե ստորագրությամբ: 

«Դա անարդարացի է եւ անհավասար: Այն խուլիգանները, որոնք անչափահասի են ծեծում՝ ազատ են արձակվում նույնիսկ առանց ստորագրության, սա նշանակում է, որ նրանք ցանկացած պահի կարող են երկիրը լքել»,-նշեց նա և հավելեց, որ իրենք պարտավորվում ենք այդ գրավները վճարել, որովհետեւ ոչ բոլորն են ի վիճակի այդ գումարները տալու:

«Սա հալածանք է քաղբանտարկյալների հանդեպ, նրանք չեն աշխատել, գումար չունեն եւ այսքան մեծ գումարներ նշանակելն անմարդկային է»,- ասաց «Հիմանդիր խորհրդարանի» մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանը:

«Միայն գրավներ վճարելով ծախսել ենք 29 մլն դրամ եւ այն վճարվել է 16 հոգու համար: 5 մլն դրամի վճարումը մենք կատարել ենք Հիմանդիր խորհրդարանի միջոցներով, մի մասը պարտք ենք վերցրել, մնացածն էլ եղել են նվիրատվություններ»,-ընդգծեց նա:

Կարո Եղնուկյանը հավելեց նաև, որ «Հինադիր խորհրդարանը»՝ որպես քաղաքական միավոր, մասնակցելու է առաջիկա ընտրություններին, բայց թե ինչ ձեւաչափով՝ դեռ պարզ չէ:  «Պարտադիր է, որ ընտրություններից բավական ժամանակ առաջ քաղբանտարկյալներն ազատ լինեն, որ ընտրությունները համարվեն լեգիտիմ»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ