26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մանվել Գրիգորյանի կինը ձերբակալվե՞լ է

Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում է կայացվել: Տեղեկությունը հաստատել են Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին ոստիկանները հայտնաբերել էին մեքենաներ՝ բեռնված 2980 հատ «Վաճառքի ենթակա չէ. ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներով։ Վարորդների հայտարարությամբ՝ հունիսի 16-ին Արշակունյաց 22 հասցեում գտնվող ԵԿՄ վարչության շենքից իրենք են պահածոները բեռնել՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի որդուն՝ Էջմիածնի արդեն նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին, հունիսի 23-ին մեղադրանք է առաջադրվել: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ