26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ողբերգական ավտովթար Մյասնիկյան պողոտայում /ֆոտո/

Հունիսի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում, «Ռիցար» հյուրանոցային համալիրի դիմաց Toyota մակնիշի 23 MV 333 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Այս մաին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, խմբի պետ Կարեն Մաթևոսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 51 բժիշկների խումբը, ովքեր արձանագրել են, որ վարորդը մահացել է: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ:

36046190_2194980790734576_6849201316346986496_n 36137515_2194980714067917_7156989792448675840_n 36048258_2194980654067923_5818321775607414784_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ