09 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

Կարապի, խեցգետնի ու գայլաձկան նման

84.thumb

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը նշում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները այլընտրանք չունեն: Նրա խոսքով,  Հայաստանի իշխանական համակարգում ստեղծված իրավիճակը սահմանադրական հասկացությունների շրջանակից դուրս է, որովհետեւ Ելքն իշխում է գործադիրում , Հանրապետականը՝ օրենդիրում:

«Սահմանադրական կառուցակարգերի առումով, ունենք ժամանակավոր կառավարություն, թեեւ Սահմանադրությունը նման ինստիտուտ չի ենթադրում եւ ընդհանրապես,  ստեղծված իրավիճակը տրամաբանության մեջ չի տեղավորվում, որովհետեւ ունենք գործող կառավարություն, որը համարվում է խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչը: Խորհրդարանական կառավարման ձեւի պարագայում նման ոչ համարժեք վիճակ տեսականորեն պատկերացնել հնարավոր չէ»,-նշել է սահմանադրագետը :

Նա գործող Սահմանադրության  բացն է համարում ստեղծված իրավիճակն ու ժամանակավոր կառավարության գոյությունը, որը պետք է գործի  մինչեւ  արտահերթ ընտրությունների անցկացումը:

Անդրադառնալով ԸՕ սպասվող փոփոխություններին, Վարդան Այվազյանն ասել է.«ԸՕ դիտարկվում է ոչ թե որպես իրավական փաստաթուղթ, այլ քաղաքական փաստաթուղթ: ԸՕ փոփոխությունների ոլորտում միայն քաղաքական ուժերի ներկայացուցիչներն են ներգրավվում չգիտես ինչու, արդյունքում նույն վիճակն ենք ունենում»:

Սահմանադրագետի խոսքով, եթե քաղաքական ուժերն են մշակում ԸՕ-ը, կարապի, խեցգետնի գայլաձկան նման յուրաքանչյուրը պետք է ձգտի այնպես տանել փոփոխությունների նախագիծը, որ առավելագույնը բխի իր քաղաքական ուժի շահից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ