27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Գյուղատնտեսությունը շարունակում է դոփել տեղում

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը կոչ է անում գյուղացիական տնտեսություններին այսօրվանից մասսայական սրսկումներ սկսել սնկային հիվանդությունների դեմ:

«Անձրևները շատ են, տարին խոնավ է, և ցորենի, կատոֆիլի վրա հիվանդություններ են նկատվում: Եթե սրսկումներ չանենք, վնասներ կլինեն: Ցորենի վրա հստակ երևում է, ժողովուրդը ժանգ է ասում, դա լուրջ բերքի կորուստ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա և նշեց, որ նաև խաղողի վրա է նկատելի:  

Հրաչ Բերբերյանը նկատեց, որ եթե իրենք մինչ անձրևները մտահոգված էին, որ ջրամբարները ջուր չունեն, հիմա արդեն ոչ թե ջրի խնդիր կա, այլ կա հիվանդության հետ կապված խնդիր: «Գյուղացին պետք է ձեռքերը չծալի, նստի, այլ թող անցնի գործի, կանխի»,-ասաց նա:

Մասնագետը, անդրադնալով ոլորտի խնդիրներին, նշեց, որ գյուղատնտեսության վիճակը ծանր է: «Անցյալ տարի գյուղատնտեսությունը դոփեց տեղում և շարունակում է դոփել»,-հավելեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ