26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Էջմիածնում բեսպերեդել է, ուշքի եկեք. Ժողովուրդ

ԱԺ՛ ՀՀԿ խմբակցության պատգամա­վոր Մանվել Գրիգորյանի հետ կատար­վածից հետո Էջմիածնում պարզապես բեսպրեդել է: Ընդ որում՝ այդպիսի վիճակ էր նաեւ թավշյա հեղափոխու­թյունից հետո, երբ Մանվել Գրիգորյանն իրեն Էջմիածնում նախկինի պես չէր պահում: Իրավիճակը խորա­ցավ արդեն նրա որդու՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջողների ցույցերի ժամանակ եւ նոր թափ ստա­ցավ Մանվել Գրիդորյանի ձերբակա­լությունից հետո:

Մասնավորապես, օրա­թերթին պարբերաբար տեղեկություն­ներ են ստացվում քաղաքում տիրող իրավիճակի, մթնոլորտի եւ էջմիածինցիների քայլերի մասին: Ամբողջ քաղա­քում այնպիսի իրավիճակ է, որ նույնիսկ Գրիգորյանների բարեկամները, նրա ըն­տանիքի անդամներն անգամ չեն փոր­ձում փողոց դուրս գալ, քանի որ ամե­նուր նրան ծաղրող պաստառներ են, բռ­նության սպառնալիքներ հնչեցնելու պատրաստ քաղաքացիներ:

Բանը հասել է նրան, որ Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամներին պատ­կանող բիզնես-օբյեկտներից ոչ մեկը չի աշխատում բոլորը փակ են եւ կրկին քաղաքացիների ցասումից խուսափելու նպատակով, քանի որ քաղաքում չեն դադարում խոսակցություններն այն մա­սին, որ տարբեր ժամանակներում Ման­վել Գրիգորյանից եւ նրա ընտանիքից տուժածները, հարմար առիթն օգտագործելով կարող են վենդետա իրակա­նացնել: Ինչպես արդեն նշեցինք, ամ­բողջ Էջմիածնում Մանվել Գրիգորյանին ծաղրող պաստառներ են. նրա լուսան­կարները «տուշոնկաների» հետ: Այդպիսի լուսանկարներ փակցված են անգամ ԵԿՄ շենքի եւ Գրիգորյաններին պատ­կանող շինությունների պատերին:

Իրականում Էջմիածնում տիրող իրա­վիճակը կարող է վատ հետեւանքներ ու­նենալ: Այդ քաղաքում մշտապես թշնա­միներ համարվող երկու կլանների ղեկա­վարները՝ Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո) եւ Մանվել Գրիգորյանը կալանա­վորված են, այսինքն՝ չեզոքացված: Սա էլ նշանակում է, որ այժմ քաղաքում թե­լադրող չեն կարող համարվել նաեւ նրանց կլանի ներկայացուցիչները կամ մտերիմները, եւ այդ պատճառով էլ քա­ղաքում նոր մանվելներ եւ պիպոներ են ծնվում, արդեն իրենց սեփական կլանը ստեղծում, հարցեր լուծում:

Եվ բանը հասել է նրան, որ Էջմիածնում ցանկանում են իշխել եւ թելադրող լինել արդեն երկար տարիներ արտա­սահմանում ապրածները: Օրինակ, թերթի տեղեկություններով, Սանկտ-Պետերբուրգից եւս մարդիկ են եկել, ովքեր փորձում են Էջմիածնի «նայողը» հա­մարվել: Իսկ ահա ոմն Էդվին, ով գործա­րար է եւ Էջմիածնում առեւտրի կենտրոն ունի, ցանկանում է քաղաքապետ դառ­նալ: Ընդ որում, թերթի տեղեկություններով նա հենց Դոն Պիպոյի թեկնածուներից է, քանի որ վերջինս իր հաջողության հար­ցում այնքան վստահ է եղել, որ անգամ քաղաքապետի թեկնածու էր պատրաստել: Եվ չնայած Պիպոն կալանավորված է, սակայն Էդվինը շարունակում է քա­ղաքապետի թեկնածուն համարվել, այդ ուղղությամբ քայլեր անել:

Միայն թե, արձանագրենք՝ Էջմիածի­նը «զոն» չէ, ու եթե հետագայում պետք է այնտեղ նոր «նայողներ» լինեն, ապա ցավով կարձանագրենք՝ հեղափոխու­թյունը գոնե այստեղ չի հասել իր նպատակին: Եւ ուրեմն, որպեսզի Նոր «նա­յողներ» չհայտնվեն, պետք է պետու­թյունն իրադրությունն իր ձեռքը վերց­նի, պետք է լինի օրինական ընտրված քաղաքապետ եւ քաղաքը ղեկավարի, հակառակ դեպքում ոչինչ էլ չի փոխվի եւ ջրից հելնելով’ կընկնենք ջրհորը: Սակայն ոչ իշխանությունն է տեղից շարժվում, ոչ էլ ոստիկանությունը: Ընդ որում՝ վերջիններիս անգործությունը տեսանք նաեւ ցույցերի օրերին, երբ Էջմիածնում փողոցներ էին փակվում, սա­կայն ոստիկանությունը տեղից այդպես էլ չէր շարժվում:

Իրավիճակն այնպիսին է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող 12 գազալցակայանները եւ մյուս բիզնեսները չեն աշխատում: Ընդ որում՝ լուրեր են շրջանառվում, որ ինչ-որ խմբեր թույլ չեն տալիս այդ օբյեկտներն աշխատեցնել: Աա էլ արդեն ՊԵԿ-ի գործառույթն է, սակայն վերջինս անտարբեր է, եւ դրա փոխարեն կան մարդիկ, ովքեր փորձում են տիրանալ դրանց «չորով»:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ