26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչո՞վ է Նիկոլ Փաշինյանը տարբերվում է Քեթրինի Միհրանից

Մենք խոտ ուտող հերոս չենք ունեցել։ Եվ չունենք։ Անգամ եթե Ուրֆանյանի մայրն է նման հայտարարություն անում, միևնույն է, գիտեմ, որ ո՛չ։ Չունենք մենք խոտ ուտող հերոս։ Եվ նման զինվոր էլ չունենք։ Երբեք չենք ունեցել…

Փոխարենը ունենք լրատվամիջոց, որը չի խորշում սևազգեստ կանանց հուզմունքը որպես իրականություն ներկայացնելուց։ Ունենք նաև վարչապետ, որը պատասխանում է տասնամյա աղջնակի զանգերին, հանդիպում նրա հետ և խոստանում, որ ամեն ինչ կանի, որպեսզի մեր զինվորները սոված չմնան։

Եվ այս ամենն ասվում է այն ժամանակ, երբ Մանվել Գրիգորյանի տարածքներում զինվորների համար նախատեսված սնունդ է հայտնաբերվում։ Կասեք՝ պատահականությու՞ն է։ Չէ, չեք համոզի։ Դուք էլ գիտեք, որ պատահականություն չէ։ Ի՞նչ է ուրեմն։ Հանրությանը համոզելու փո՞րձ, որ գեներալ Մանվելը շատ վատ բան է արել։ Բայց ո՞վ էր դրան կասկածում։ Նախկին իշխանությունների դեմ ուղղված քարոզչությո՞ւն։ Հնարավոր է։ Բայց սևազգեստ մայրերին ու երեխաներին ներքաշելո՞վ։ Այդ դեպքում ինչո՞վ են էլ նորերը տարբերվում հներից, օրինակ՝ Քեթրինի Միհրանից։ Նա էլ էր, չէ՞, այդպես ձայն հավաքում ընտրություններում։

Խնդիրն արժեքների տիրույթում է։ Ուզում եմ շատ անկեղծ լինել։ Այո, ինձ դուր է գալիս, երբ ԱԱԾ աշխատակիցները բացահայտումներ են անում, ձերբակալում կամ խոչընդոտում կոռումպացված գործիչներին։ Այո, ինձ դուր է գալիս, երբ Հայաստանում հետապնդվում են քրեական հեղինակությունները, այսպես կոչված՝ «օրենքով գողերը» և այլն։ Բայց չէ էլի, սիրելիներս։ Չէ, համոզիչ չէ այս ամենը։

Համոզիչ չէ, որովհետև Մանվել Գրիգորյանին ձերբակալելուց 5 պակաս Սամվել Բաբայանն է ազատ արձակվել։ Որովհետև ազատ են արձակվում նաև պետության հիմքերը սասանած, իրենց ծառայությունը բարեխիղճ կատարող հայ սպային սպանած զինյալները։

Առավել ևս համոզիչ չէ, որովհետև նույն ինքը՝ վարչապետ Փաշինյանը, դեռևս շարունակում է գործել ոչ թե իբրև պետական գործիչ, այլ ամբոխի տրամադրություններին տուրք տվող՝ թող և ոչ սովորական, բայց, այնուամենայնիվ, ցուցարար։ Համոզիչ չէ, որովհետև չկան այսօր այլևս անձեռնմխելի արժեքներ։

Որովհետև «Ազատության» թեթև ձեռքով Ուրֆանյանի մայրն իր հերոս որդուն խոտ ուտող զինվոր է դարձնում։ Եվ բոլորը հրճվում են։ Ոչ ոք ետ չի նայում։ Ոչ էլ առաջ է նայում։ Պարզապես ոչնչացնում է այն ամենը, ինչն այս պահին իրեն դուր չի գալիս…

Դե հիմա էլ հարցրեք, թե ինչու եմ բողոքում նոր կառավարությունից։

 Հրանտ Մելիք Շահնազարյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ