26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քննվում է 13 քրեական գործ՝ նախադպրոցական, դպրոցական հաստատություններում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների վարույթում քննվում է 13 քրեական գործ՝ նախադպրոցական, դպրոցական հաստատություններում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ:

Հարուցված 13 քրեական գործերից 5-ը վերաբերում է պաշտոնեական դիրքը չարաշահելուն, 4-ը՝ յուրացմանը, 2-ը՝ կաշառք ստանալուն, 1-ը պաշտոնեական լիազորություններն անցնելուն և ևս 1-ը՝ պաշտոնեական կեղծիք կատարելուն: Հափշտակված գումարի չափը կազմում է 15.897.584 ՀՀ դրամ։

Յուրաքանչյուր քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ արձանագրված չարաշահումների բազմակողմանի քննությունն ապահովելու, դրանց առնչություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամմբ:

 

ՀՀ քննչական կոմիտե

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ