27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մանվել Գրիգորյանն առաջինը հայտարարեց, որ ինքը ՀՀԿ–ից չէ

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին դուր չի գալիս, որ  Մանվել Գրիգորյանի անունը կապում են Հանրապետական կուսակցության հետ։ Պատգամավորը հիշեցրեց, որ հեղափոխությունից հետո Մանվել Գրիգորյանն առաջինը հայտարարեց, որ ինքը ՀՀԿ–ից չէ, պարզապես ՀՀԿ խմբակցությունից է։  Ինչ վերաբերում է Արմավիրի մարզի Արշալույս գյուղում Մանվել Գրիգորյանի ամառանոցում Ազգային անվտանգության ծառայության բացահայտումներին, Մելիքյանը հավատացրեց, թե նման դեպքում անգամ իր եղբորը ամենախիստ ձեւով կդատապարտեր։ 

Հիշեցնենք, որ ԱԱԾ–ն բացահայտել էր անօրինական զենք զինամթերք, ինչպես նաեւ մեծ քանակով  խտացրած կաթ եւ պահածոյացված միս, որը ապրիլյան պատերազմի ժամանակ քաղաքացիները  հավաքել են  առաջնագիծ ուղարկելու նպատակով։

Henaran.am-ի հարցին՝  կարո՞ղ է պնդել, որ Սերժ Սարգսյանը այս ամենից տեղյակ չի եղել, Մելիքյանն արձագանքեց. «Ես ոչինչ չեմ պնդում եւ որեւէ բան պնդելու հիմք չունեմ։ Դուք էլ մի պնդեք եւ նման հարց մի տվեք։ Ինձ համար երեւույթը անընդունելի ու դատապարտելի է: Ովքեր կապված են դրա հետ, պետք է խստագույնս պատասխանատվության ենթարկվեն»,–վրդովվեց Գագիկ Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորված է, նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ