26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աննա Հակոբյանի քայլը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ հունիսի 19-ին տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում հավատարմագրված դեսպանների կանանց և ՀՀ-ում հավատարմագրված կին դեսպանների հետ:

Աննա Հակոբյանը  Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ներկայացնելուց հետո հույս է հայտնել, որ այս հանդիպումը սկիզբ կդնի արդյունավետ համագործակցության։

Դեսպանները և դիվանագետների կանայք կարևորել են երկրի զարգացման հարցում կանանց լիարժեք մասնակցության դերը,ներկայացրել են այս ասպարեզում իրենց երկրների փորձը և որպես համատեղ գործունեության հնարավոր ոլորտ՝ շատերը նշել են հենց Հայաստանում կանանց իրավունքների խթանումն ու առաջխաղացումը։ 

Աննա Հակոբյանն էլ  նշել է, որ իր պատկերացմամբ, կանանց ու երեխաների խնդիրները լինելու են իր հետագա գործունեության առանցքային թիրախներից։

Անդրադառնալով իր գործունեության ձևաչափին՝ Աննա Հակոբյանը նշել է, որ իր կողմից արդեն իսկ հիմնադրվել է «Իմ քայլը» հիմնադրամը, որի շնորհանդեսը տեղի կունենա մոտ ապագայում։ Հիմնադրամը, որի Հոգաբարձուների խորհրդում ընդգրկված կլինեն տարբեր ոլորտների ազդեցիկ ու հեղինակավոր անձինք, նախագծեր կիրականացնի ոչ միայն կանանց ու երեխաների հիմնախնդիրների, այլև մշակույթի, առողջապահության, կրթության և Հայաստանի համար մեծ կարևորություն ունեցող այլ ոլորտներում։

Աննա Հակոբյանի հյուրերը պատրաստակամություն են հայտնել  հետագայում շարունակելու երկկողմ և բազմակողմ հնարավոր համագործակցության վերաբերյալ քննարկումները՝ գտնելու ամենաարդյունավետ ուղիներն ու ձևաչափերը: Հանդիպմանը, որին հրավիրված էին Հայաստանում հավատարմագրված բոլոր կին դեսպաններն ու բոլոր դեսպանների կանայք, 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ