27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ես ո՞նց , ի՞նչ ձևի պետք ա շփվեմ իր հետ, էթամ ասեմ այ տուշոնկա…

Հանրապետական խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը կոչ է անում՝ ով ինչ գողացել է բանակից թող տանի սուս-փուս տա բանակին:  Մանվել Գրիգորյանը բաց նամակում ասել էր,  որ թող զրկվի անձեռնմխելիությունից և վերականգնելու է իր պատիվը, Սեյրան Սարոյանը նշեց.  «Էլ ի՞նչ պատիվ, ինչա՞ հելնելու ասի: Էդ նամակների պատասխանը ոնցա՞ տալու:

Հիմա թող հելնի իրան ճղի եսիմ ինչեր ասի, էլ ինչ նշանակություն ունի: Ո՞ւմ մտքով կանցներ, որ էդ մարդը էտքան կցածրանա, կեթա երեխեքի տուշոնկեն կտանի,- ընդգծեց պատգամավորը: – Ես ո՞նց , ի՞նչ ձևի պետք ա շփվեմ իր հետ, էթամ ասեմ այ տուշոնկա…: Ես էտքան ցածր մարդ ե՞մ, տենց բան անելու համար ես իմ հորից էլ կհրաժարվեի »,-ասաց պատգամավորը՝ անդրադառնալով հարցին ՝ ինչպես է քվեարկելու ընկերոջը անձեռնմխելիությունից զրկելու մասին հարցին եւ արդյո՞ք ազատ արձակվելու կամ արդարացվելու դեպքում կշարունակի շփվել Գրիգորյանի հետ: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ