27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արմավիրում մեկնարկել է բողոքի ակցիա

Արդեն 3 օր է` Արմավիրում շարունակվում են քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները:

Բողոքի ակցիաներն իրականացնող «Արմավիր նախաձեռնող խմբի» անդամ Ռազմիկ Սարգսյանը ասել է, որ նախորդ երկու օրերին քաղաքում իրազեկման երթեր են տեղի ունեցել, իսկ այսօր՝ ժամը 19:00-ին, քաղաքային հրապարակում հանրահավաք է անցկացվելու:

«Իշխանափոխությունից հետո արդեն բավականին ժամանակ է անցել, բայց ինքը մինչև հիմա մնացել է իր պաշտոնում: Մենք մտածում էինք, որ նա այնքան մարդ կլիներ, որ գոնե հրաժարական կտար, բայց ինքը ոնց որ տեղյակ չէ, որ երկրում իրավիճակ է փոխվել: Նա շարունակում է պաշտոնավարել, և ստիպված պետք է ասենք, որ գնա»,- նշել է Ռ. Սարգսյանը:

Նրա խոսքով՝ դեռևս փողոցներ չեն փակվել, անհնազանդության գործողություններ չեն իրականացվել, բայց եթե պահանջն անտեսվի, անպայման կլինեն նման գործողություններ:
«Արմավիրի ընտրություններին միշտ դրամատիկ երևույթներ են լինում: Ընտրություններից առաջ լինում է 5-6 հոգի թեկնածու, և վերջին 2-3 օրերին միայն ինքը՝ Ռուբեն Խլղաթյանն էր մնում»,- հայտնել է նա:

Ռուբեն Խլղաթյանը Արմավիրի քաղաքապետի պաշտոնում է արդեն 14 տարի: «Արմավիր նախաձեռնող խմբի» անդամի խոսքով՝ բողոքի գործողությունները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև հրաժարականի պահանջը չբավարարվի:

«Գնալով մեր կողքին կանգնող քաղաքացիների թիվը մեծանում է: Մարդիկ զուտ ինֆորմացիայի խնդիր ունեն, բայց բոլորն էլ արդեն զզված են և հասկանում են, որ այլևս այսպես չի կարող շարունակվել: Մարդիկ նույնիսկ ուրախանում են, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական տվեց, մտածում են, որ արդեն հերթը մերն է»,- ասել է նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ