22 Սեպտեմբերի, Saturday, 2018

Նիկոլ Փաշինյանը անելու է այն, ինչ ժամանակին արել է Սաակաշվիլին

35492578_1439845096161489_5692183340652691456_n

«Ես կարծում, բացի Սասնա ծռերի այն հատվածից, որտեղ եղել է մարդասպանություն, մնացած բոլոր քաղբատարկյալներին բաց կթողնեն»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում  այս կարծիքը հայնտեց քաղտեխնոլոգ  Կարեն Քոչարյանը՝ անդրադառանալով քաղբանտարկյալների ազատ արձակման թեմային:

Ի պատասխան Henaran.am-ի այն հարցին՝ արդյո՞ք  իրական հիմք ունեն հասարակության մեջ շրջանառվող այն  լուրերը, թե քաղբանտարկյալները  կարող են զինված մտնել խորհրդարան,  բանախոսն ասաց, որ այդ մտավախությունը միշտ կա և դա միայն Սասնա Ծռերին չի վերաբերում: Նա հիշեցրեց 2017 թ-ին Վերնսիաժի մոտակայքում` «Թուֆենկյան» հյուրանոցի դիմաց, տեղի ունեցած սպանության դեպքը.  

«Երբ Սասան Ծռերը ընդհանրապես չկային, կամ ձերբակալված էին, այդ ընթացքում մեր քթի առաջ անցյալ տարի եղան կրակոցներ, և մեկը կապ չունի մյուսի հետ: Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը անելու է այն, ինչ ժամանակին արել է Սաակաշվիլին, այսինքն՝ հայտարարելու է, որ Հայաստանում օրենքով գողեր կամ կրիմինալ  չպետք է լինեն, իսկ եթե լինեն էլ, ապա պետք է նստած լինեն բանտերում»,-նշեց նա:

Քոչարյանի խոսքով՝ բոլոր ապօրինի զենքերը  պետք է հավաքվեն և չպետք է  ազատ կիրառվեն ցանկացածի ձեռքում: Նա հավելեց, որ  Նիկոլ Փաշինյանի քայլերի տրամաբանությունը տանում է հենց դրան. «Դա սկսվեց Էջմիածնից Արթուր Ասատրյան-Մանվել Գրիգորյան հակամարտության մեջ, և համոզված եմ, որ տարածվելու է ամբողջ հասարակության մեջ, եթե չտարածվի՝ այս ամեն ինչը իմաստ չի ունենա, քանի որ այս ամենի հիմքում ընկած է նաև կրիմինալը:  Զենքերի կիրառումը, անօրինական ճանապարհով դրանք պահելը քաղաքական մոտիվ չէ, դա կրիմինալ մոտիվ է, որը պետք է վերացնեն և դրանով պետք է զբաղվեն ոստիկանությունը   և  ԱԱԾ-ն»,-եզրափակեց նա:

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ