20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2019
KFC

Վալերիյ Օսիպյանը խոստովանում է

11971767

Ժամանակաշրջանն էր պահանջում այդպիսին լինել: «Ազատության»  ֆեյսբուքյան ասուլիսին, պատասխանելով այն հարցին, թե 2008թ-ից հետո Վալերիյ Օսիպյանին հիշում են բիրտ, խիստ, ինչպես կարողացավ այս տարիների ընթաքում վերափոխվել, այսպես պատասխանեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:  

«Կարելի է լինել ջղային, բիրտ, բայց օրենքի սահմաններում»,-ասաց նա և հաստատեց, որ այն տարիներին այնպիսին չէր, ինչպիսին հիմա է:       

«Ի՞նչը ստիպեց փոխվել, ես 2011թ-ին մեկ շաբաթով գործուղվեցի Նիդերլանդներ, վերադառնալուն պես իմ մեջ նախանձ եղավ, որ ինչպես է, որ քաղաքացին իր ոստիկանին այդչափ վստահում է, մոտ 97 տոկոս հոլանդացիները վստահում են իրենց ոստիկանությանը: Երևի պատճառներից մեկն էլ դա էր, իմ մեջ նպատակ դրեցի, որ պարտադիր կարելի է այնպես անել, որ մեզ էլ վստահեն ու հարգեն և սկսեցի ինձանից՝ իմ ենթակաների ու ստորաբաժանումների մասով»,-ասաց նա:

 Հարցին, թե երբևէ մտածում էր, որ կլիներ ոստիկանապետ, նա պատասխանեց՝ երբևէ չէի մտածել, որ այսօր՝ այս պահին, կլիներ: «Բայց ինչպես ասում են՝ վատն է այն զինվորը, որը չի ցանկանում գեներալ դառնալ, այո, ես ձգտում ունեցել եմ բարձր պաշտոնների, ինձ թվում է՝ դա նորմալ է, ինչպես ուժային կառույցներում, բոլորի դեպքում է, ովքեր ուսադիր ունեն»,-նշեց նա:

Հարցին, թե ինչպիսին էր հասարակության կողմից վերաբերմունքը նախկինում ու հիմա, Օսիպյանը նշեց, որ, իհարկե, նախկինում լավը չէր՝ վատ էր, ինչը իրեն անհանգստացնում էր: «Հետո արդեն սոցցանցերի միջոցով ավելի շատ լուսաբանվեց, մեծ մասը բացասական գնահատականներ էին: Ինձ նյարդայնացնում, ջղայնացնում էր, բայց ես խնդիր դրեցի յուրաքանչյուր քննադատողին ականջ դնել, միգուցե, ինչ-որ ճշմարտություն կա, իհարկե, ոչ բոլորն են եղել ճշմարիտ, բայց ինքս իմ մեջ շարունակեցի և փոխվեցի»,-ասաց նա:   

Անդրադառնալով իր եղբորորդու հետ կապված գործին, երբ ծեծկռտուք էր եղել, նաև դանակահարություն և հարցին՝ արդյոք նրա մեղավարությունը կար, թե ոչ՝ ոստիկանապետը նշեց, որ  չի հրաժարվում, այո, իր եղբորորդին՝ Սեդրակն էր պատճառ եղել: «Բայց դանակահարողը, քրեական գործի շրջանակներում ապացուցվեց, որ ինքը չի եղել: Չեմ ողջունում և պարտավոր չեմ իր համար պատասխանատվություն կրել: Ես պատրաստ եմ ինքս ինձ համար պատասխանատվություն կրել»,-ասաց նա:  

Դիտարկմանը, թե գուցե նրա միջամտությունով էր պայմանավորված, որ եղբոր տղան չի դատապարտվել, Վալերիյ Օսիպյանը նշեց, որ եթե չդատապարվելու խնդիր լիներ, մեկ տարի քննություն չէր գնա, մեկ ամսում կլուծեին հարցը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ