27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ի՞նչ նպատակն ունի Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա մի քանի նպատակներ ունի: Այս մասին ասել է ռուսաստանցի վերլուծաբան Մոդեստ Կոլերովը:

Նա նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո որոշակի հարցեր կան, որոնք քննարկման են ենթակա:

Դրանցից մեկը, Կոլերովի խոսքով, վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը:

«Կարևոր հարց է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Կքննարկվի նաև Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու հարցը, որի մասին պարբերաբար հայտարարություններ է անում ՀՀ նոր իշխանությունը: Պակաս կարևոր չէ նաև այն հարցը, թե ով է լիազորված լինելու Հայաստանից բանակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով: Նախագա՞հը, թե՞ վարչապետն են ներկայացնելու Հայաստանի դիրքորոշումը»,- ասաց Մոդեստ Կոլերովը:

Վերլուծաբանը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ողջունում է Ղարաբաղը բանակցություններում ներգրավելու գաղափարը: Հարցին՝ խոչընդոտում է միայն Ադրբեջա՞նը, նա պատասխանեց. «Այո»:

Նա ասաց, որ միայն Հայաստանի ակտիվ դիրքավորման շնորհիվ հնարավոր կլինի «համոզել» Ադրբեջանին՝ համակերպվել Ղարաբաղի մասնակցության հետ:

Իսկ այն հարցին, թե ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանն ամեն դեպքում չհամաձայնի, Մոդեստ Կոլերովն ասաց, որ այդ դեպքում բանակցություններ չեն լինի: «Պետք է հարցն այսպես դնել՝ ուզո՞ւմ եք բանակցություններ, ուրեմն համաձայնեք այդ ֆորմատին»,- նշեց նա:

Հարցին՝ դա չի՞ հանգեցնի պատերազմի, Կոլերովը հարցով պատասխանեց. «Իսկ 2016թ.-ին պատերազմ չէ՞ր»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ