20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մեսին և դի Մարիան բաց են թողել

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին և կիսապաշտպան Անխել դի Մարիան ու ևս 8 ֆուտբոլիստ այսօր չեն մասնակցել ազգային ընտրանու մարզմանը:

Մեսիից ու դի Մարիայից բացի թիմի մարզումը բաց են թողել դարպասապահ Վիլի Կաբալյերոն, պաշտպաններ Մարկոս Ռոխոն, Նիկոլաս Օտամենդին, Նիկոլաս Տալյաֆիկոն, կիսապաշտպաններ Էդուարդո Սալվիոն, Խավիեր Մասկերանոն, Լուկաս Բիլիան և Մասիմիլիանո Մեսան:

Շատ լրատվամիջոցներ ենթադրում են, որ վերոնշյալ ֆուտբոլիստները կլինեն արգենտինացիների մեկնարկային կազմում աշխարհի առաջնությունում Իսլանդիայի դեմ հանդիպման համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ