26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այս շիլան եփվել է մեկ հասցեում. Իրատես

Դու՞ք էլ ոչ մեկի հրաժարականը չեք պահանջել: Ավելի վատ: Դուք դուրս եք տրենդից: ժամանակից եք դուրս թռել: Դուք երկրից եք թռած: Շտապ, ան­հապաղ կամ հրաժարական եք տալիս, կամ ինչ-որ մեկի հրաժարականն եք պահանջում: ՈՒ՞մ: Կարևոր չէ: Պահանջում եք, ու՝ վերջ: Թե­կուզ հարևանի: Թող տունը ծախի-գնա: Իսկ ավելի լավ է՝ նվիրի: Ձեզ: Չի կարելի այստեղ ու հիմա ապրել ու ոչինչ չանել:

Բոլորը բոլորին ու ամեն ինչ մերժող ժա­մանակներ ենք ապրում: Քաղաքականությու­նից՝ մերձքաղաքականություն ու քաղաքա­կանությունից դուրս: Այսօրվա երեկվանները մերժում են վաղվա այսօրվաններին, բոլորը մերժում են երեկվաններին, երեկվանները՝ վաղվաններին, ու՝ այդպես: Եթե կարող եք, քայլ արեք, եթե ոչ, կողմ քաշվեք ու ոտքի տակ մի ընկեք: Այլապես կպարզվի, որ դուք Կիկոսն եք, որ ծառից ընկավ, ու գիտեք՝ ինչ եղավ: Մի տարբերությամբ՝ այդ ծառը դեռ տնկված չէ, բայց դուք կընկնեք, ու՝ վերջը նույնն է: Չէ, իհարկե, ապրում ենք սիրո ու համերաշխու­թյան հեղափոխության ստվերի տակ: Ամբողջ հարցը ստվերն է, երբ գլուխ են բարձրացնում ոչ միայն արև տենչացողները, այլև ստվերի սատանաները: Բոլոր նրանք, որ կարող են իրենց վաճառել, վաճառում են, ինչ գին էլ տան:

Վաղը պահանջարկը կընկնի, առաջարկը ևս սահմանափակված է ժամանակի մեջ: Իսկ ընդհանրապես, երբ հայոց փառապանծ ոս­տիկանությունը կոռուպցիայի դեմ պայքարի ու հրավառությունները 23.00-ից հետո կան­խելու գործը գլուխ բերի, պարտավոր է քրեա­կան գործ հարուցել: Ավելի շուտ: Եթե ոչ ոստի­կանությունը, ԱԱԾ-ն արդեն պիտի զբաղվեր այն հայտարարություններն անողներով, որ հոկտեմբերի 27-ը Աստծո պատիժն էր Վազգեն Սարգսյանին, որ իբր կաշառք էր վերցրել Արա­րատյան հայրապետական թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանին կա­թողիկոս դարձնելու համար:

Առավել ևս, որ Էջմիածնում էլ միտինգ անողները հայտարա­րում են, թե գեներալ Մանվելը Վազգեն Սարգսյանի նվերն էր քաղաքին: Այս շիլան եփվել է մեկ հասցեում, ու այդ հասցեատերը բավակա­նին զորեղ է, որ իր նոր, ավելի ճիշտ՝ մշտա­կան, խառնակչությունը տիրաժավորի լրատ­վամիջոցներով ու տեղավորի նոր տրենդում՝ հրաժարականների: Ամենակատաղի երևա­կայության ու վրեժի տերն էլ չէր հնարի, որ վարչապետ Վազգեն Սարգսյանը կաշառքով կաթողիկոս է նշանակել: Ընդհանրական չա­րության, ստորության ու շուրջբոլորը ապա­կանություն տարածելու մոլուցքի մեջ խրված­ներին հիշեցնեմ, որ կաթողիկոսական ընտ­րություններում երկու թեկնածու կար՝ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը և լուսահո­գի Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը, որ աղոթում ու բանաստեղծություններ էր գրում և կաթողիկոս դառնալու ցանկություն ուներ տարիքի բերումով:

Հիշեցնեմ նաև, որ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը իր թեկնածությունը հանեց, երբ կաթողիկոս էր ըն­տրվում Գարեգին Առաջինը: Իսկ գեներալ Մանվելը մինչև 1999-ի հոկտեմբերի 27-ը «Տիպ» չուներ ու ապրում էր Հորադիզում՝ սահման էր պահում: Ե՞րբ ու ինչու՞ վերադար­ձավ գեներալ Մանվելն Էջմիածին, ավելի լավ գիտեն երկրորդ ու երրորդ նախագահները: Բայց ոչ Վազգեն Սարգսյանը: Եթե Էջմիածինը անցանկալի նվեր է ստացել, նվիրողի հասցեն Բադրամյան 26-ն էր:

19 տարի է անցել, այն­քան երկար ժամանակ չէ ամեն ինչ մոռացած լինելու համար, բայց և պարզվում է՝ բավա­րար ժամանակ էլ չէ հասկացած լինելու հա­մար, որ Վազգեն Սարգսյանի վրա քար նետողներն իրենք իրենց վրա են քար նետում: Եվ, այնուամենայնիվ, ինչքան պետք է ատել հայ եկեղեցին ու ինչքան պետք է անհավատ լինել՝ հավատացնելու, որ կաթողիկոսին կաշառքով են նշանակել: Փողոցներում հրա­ժարական պահանջելու ու ծեծկռտուք սարքե­լու համար: Ինչքա՞ն ժամանակ է պետք հաս­կանալու, որ սա մարտահրավեր է ազգային անվտանգությանը, և հիմքում աղանդավոր­ներն են ու նրանց բուն նպատակը եկեղեցին վարկաբեկելն է, հավատի հիմքերը խարխլելը: 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ