26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բուժաշխատողի վրա «նալոգ» է դրված. Դավիթ Խաժակյան

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Երեւանի 19-րդ եւ 16-րդ պոլիկլինիկաների խախտումների դեպքերով արդեն ոստիկանությունն է զբաղվում, եւ բավականաչափ նյութ է հավաքվել քրեական գործ հարուցելու համար:

Նա նշեց, որ իրենք գնում են աշխատակիցներից ստացած կոնկրետ ահազանգերի հետքերով: Նման ահազանգերով են այցելել նաեւ 16-րդ ու 19-րդ պոլիկլինիկաներ եւ պարզել, որ խոսքը տնօրենների կողմից պաշտոնական դիրքի չարաշահման մասին է, եւ Երեւանի քաղաքապետարանը երկար տարիներ դրա վրա աչք է փակել: Իսկ տնօրենները խոշոր եկամուտներ են ստանում. «Խոսքը ամսական մի քանի հարյուր հազար դրամ ֆիկտիվ աշխատավարձի մասին է, խոսքն արձակուրդայինների մասին է, որոնք նույնպես տնօենին են փոխանցվել, եւ ամսական կտրվածքով այդ գումարը միլիոն դրամից անցնում է: Բոլոր բուժաշխատողների միջեւ հավասարաչափ բաժանելու դեպքում կլիներ աշխատավարձի նկատելի աճ»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Դավիթ Խաժակյանը հավելեց, որ 19-րդ պոլիկլինիկայի դեպքում ուռճացված է ոչ թե աշխատակիցների հաստիքացուցակը, այլ տրամադրվող վճարովի ծառայությունների ցուցակը: Մասնավորապես՝ սարքեր կան, որոնց համար վճարում են թե՛ բնակիչները, թե՛ բժիշկները, բայց դրանք երբեք չեն գործել: «Այսինքն՝ բուժաշխատողի վրա պլան է դրված, իրենց խոսքով «նալոգ», եւ իրենք ստիպված են վճարել նույնիսկ այն դեպքում, երբ «պլանը» չի հաջողվում կատարել վճարովի ծառայությունների հաշվին, եւ այդ դեպքում սեփական աշխատավարձից են վճարում»,- ասաց խմբակցության ղեկավարը:

Խմբակցության ղեկավարը նաեւ նշեց, որ Երեւանի պոլիկլինիկաներում նման սխեմաները գործել են երկար տարիներ, պարզապես աշխատակիցները այդ մասին հիմա են սկսել խոսել, քանի որ իրավիճակ է փոխվել, եւ նրանց մոտ փոփոխությունների հույս է ծնվել: Չնայած գանգատներ եղել են նաեւ նախկինում:

Հիշեցնենք, որ  Թավշյա հեղափոխության հաղթանակից ի վեր «Ելք» խմբակցությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքացիներից՝ հորդորով գնալ և ստուգումներ անցկացնել նաև համայնքապետարանին պատկան պոլիկլինիկաներում, քանզի այնտեղ բազմաթիվ պաշտոնական չարաշահումներ են տնօրենների կողմից դիտվում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ