25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Տարբեր օղակներում մարդիկ են փոխվել, կապեր խզվել. Ադրբեջանը ցանկացած առիթ օգտագործելու է

«Ակնհայտ է, որ Ադրբեջանն առաջնագծում լարվածությունը մեծացնում է, թե Արցախի կողմից,  թե Նախիջեւանի կողմից», -անդրադառնալով առաջնագծում տիրող իրավիճակին Henaran.am  -ին ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ հավելելով, որ սա այն է ինչի մասին դեռ ապրիլից էր խոսվում եւ  ինչն այն ժամանակ դեռ ընդդիմադիր եւ այժմ արդեն իշխանության եկած ուժերը սուտ էին որակում:

«Հաստատվեց, որ հակառակորդի կուտակումներ կան եւ վերջին օրերին հայտնի դարձավ, որ իրավիճակը էլ ավելի է լարվել առաջնագծում »,-ասաց  Կարեն Վրթանեսյանը:

Հիշեցնենք, որ պրիլի 7-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Լևոն Մուշեղի Միրզոյանը: 

Ըստ փորձագետի , այն, ինչ տեղի է ունենում շփման գծում եւ Նախիջեւանի ուղղությամբ,  անշուշտ կապ ունի Հայաստանի ներքին իրավիճակի եւ քաղաքական փոփոխությունների հետ: «Ցանկացած ներքին անկայունություն, բնական է, որ դիտարկվելու է  որպես հնարավորություն Ադրբեջանի համար, որովհետեւ տարբեր օղակներում մարդիկ են փոխվել, ինչ-որ կապեր են խզվել, որոնց վերականգնման  համար ժամանակ է պահանջվելու»,-նշեց փորձագետը:

Ադրբեջանի կողմից հնարավոր արկածախնդրությունը Կարեն Վրթանեսյանը չի բացառում՝ շեշտում է, որ անկախ իրավիճակից ու ժամանակահատվածից, Ադրբեջանը ցանկացած առիթ օգտագործում է, իրավիճակն ապակայունացնելու եւ սադրանքների համար. «Եթե հնարավորություն տեսնի,  նա լայնածավալ գործողությունների էլ կգնա, այդպես եղավ եւ 2014-ին եւ  2015-ին, 2016-ի ապրիլը  տեսնաք, այնպես որ, այս պահին էլ բնավ չեմ բացառում նման զարգացման հնարավորությունը »,-նշեց փորձագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ