26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարության ստրատեգիական բացթողումը

Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով,  Նիկոլ Փաշինյանի կառավարության ամենամեծ թերությունը տեսլականի բացակայությունն է: Henaran.am -ի հետ զրույցում քաղտեխնոլոգն ասաց, որ վարչապետի թիմակիցները չկարողացան ցույց տալ Հայաստանի զարգացման ռազմավարական ուղղությունը, այն տեսլականը, որին ձգտում են:

«Դրա համար թիվ պետք  չէր: Մինչեւ հեղափոխությունը շատ ենք լսել հետեւյալ արտահայտությունը՝ երկիրն ապագա չունի, այ երբ ասում են՝  ապագա չունի, տեսլականը նկատի ունեն: Սա կառավարության ծրագրի  ամենաստրատեգիական բացթողումն է»,-ասաց Արմեն Բադալյանը:

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե իրենց նպատակը  մարդկանց մարդկանց երջանիկ լինելու հնարավորություն տալն է, Արմեն Բադալյանն ասաց. «Երջանկությունը տեսլական չէ, զգացմունքային հայտարարություն է, իսկ քաղաքականության մեջ զգացմունքայնությունը տեղ չունի: Երջանկությունը շոշափելի չէ, ուրախությունը  շոշափելի չէ, դու պետք է շոշափելի Հայաստանի տեսլական ցույց տաս, որը ես տեսնեմ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ