27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ահազանգ ՄԻՊ-ին.ՔԿՀ-ի աշխատակիցը դատապարտյալի նկատմամբ ցուցաբերել է պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք

Քիչ առաջ ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները 116 թեժ գիծ ստացված ահազանգով գտնվում էին “Նուբարաշեն” ՔԿՀ-ում, որտեղ հանդիպել են դատապարտյալ Արտակ Աբրահամյանին:

Մինչ արագ արձագանքման բաժնի աշխատակիցները կհասնեին քրեակատարողական հիմնարկ, դատապարտյալը հիմնարկի վարչակազմի հետ զրուցելուց հետո արդեն քանդել էր կարված բերանն ու աչքերը (աչքերը նույնպես կարել էր) և ժամանակավորապես դադարեցրել հացադուլը, մինչև վարչակազմը կլուծի իր խնդիրները:

Սակայն դատապարտյալ Արտակ Աբրահամյանը Մարդու իրավունքների պաշպանին դիմում է ներկայացրել, որտեղ մասնավորապես հայտնել է, որ “Նուբարաշեն” ՔԿՀ-ի աշխատակիցներից մեկը իր նկատմամբ բազմիցս ցուցաբերել է պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, և եթե վարչակազմն իր այդ խնդրին լուծում չտա, նա դիմելու է ծայրահեղ քայլերի՝ ընդհուպ մինչև ինքնասպանության:

Henaran.am -ը տեղեկանում է ՄԻՊ պաշտոնական կայքից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ