26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞վ կմնա ՀՀԿ-ում

Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո Հանրապետական կուսակցությունը  պայմանականորեն երեք խմբի է բաժանվել: Առաջին խումբը խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն են, նրանք, որոնց ընդունված է օլիգարխ անվանել: Կարծիքը «Կովկաս» ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանինն է:

Ըստ քաղաքագետի , Հանրապետականի այս խումբը  կլքի կուսակցությունը եւ առաջիկայում որեւէ քաղաքական ուժի կամ բլոկի չի միանա, որովհետեւ նրանք մտել էին ոչ թե ՀՀԿ, այլ իշխանություն:

 Մյուս խումբն,  Իսկանդարյանի խոսքով,  չինովնիկներն են՝ փոխնախարարներ, բաժնի պետեր, որոնք իրենց գործի պրոֆեսիոնալներն են եւ կարող են իրենց տեղը գտնել նոր իշխանություններում: Այս խումբն էլ , ըստ քաղաքագետի, կհեռանա ՀՀԿ-ից:

 Իսկանդարյանի կարծիքով, Հանրապետականում կմնա երրորդ խումբը՝ ՀՀԿ-ի քաղաքական թեւը՝ օրենսդիրի ներկայացուցիչները, կուսակցական վերնախավը, Սերժ Սարգսյանին հավատարիմ մարդիկ, որոնք փոքրաթիվ են: Այս թեւը, ըստ Իսկանդարյանի քաղաքական դաշտում կփորձի գրավել ռացիոնալ քննադատողի դերակատարությունը:

Հարցին, արդյո ՞ք ՀՀԿ-ին սպառնում է ՀՀՇ-ի ճակատագիրը, քաղաքագետը դժվարացավ պատասխանել: Իսկանդարյանի խոսքով, ի տարբերություն ՀՀՇ-ի, Հանրապետականը  ոչ միայն մեծ փորձ , այլեւ ֆինանսական ռեսուրս ունի: Սրանով հանդերձ  առաջիկայում Հանրապետականի՝ իշխանություն վերադարձի հնարավորություն քաղաքագետը չի տեսնում:

Նա  չի բացառում  Հայաստանի քաղաքական թատերաբեմում նոր ուժերի  հայտնվելը: «Նիկոլ Փաշինյանի օգտագործած  անձնավորման տեխնոլոգիաները, ըստ էության փլուզեցին կուսակցական համակարգը, ընդդիմադիր քաղաքկաան կառույցներ գոյություն չունեն, բոլոր միջանցքները դատարկ են», -նկատում է քաղաքագետը՝  հավելելով, որ Ծառուկյան դաշինքին դժվար է քաղաքական միավոր անվանելը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ