26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հաղթական արցունքներ` “Զվարթնոցում” տոն էր /վիդեո/

Երեւանի “Զվարթնոց” օդանավակայանում վայրէջք կատարեց նախագահական ինքնաթիռը, որով Ստամբուլից Հայաստան վերադարձան Շախմատի օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի անդամները: Նրանց դիմավորեցին զինվորական նվագախմբի քայլերգով, վանկարկումներով, դրոշներով ու ծափողջույններով: Մեր տղաներն իսկապես ավելիին են արժանի. նրանց հաջողվեց այնպես անել, որ հայությունն իրեն կրկին մի բռունցք` համախմբված եւ հզոր զգաց: “Զվարթնոցում” իսկական տոն էր` մարդիկ արտասվում էին …

Թռիչքուղիում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն շնորհավորեց եւ դափնեպսակներ հանձնեց մեր հերոսներին` Լեւոն Արոնյանին, Սերգեյ Մովսեսյանին, Վլադիմիր Հակոբյանին, Գաբրիել Սարգսյանին, Տիգրան Լ. Պետրոսյանին, մարզիչ Արշակ Պետրոսյանին: Օդանավով Երեւան վերադարձան նաեւ  Հայաստանի կանանց հավաքականի անդամները, ովքեր գրավել էին 6-րդ տեղը։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ