27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սոցիալ-պոպուլիզմ. Բագրատյանը՝ Փաշինյանի ծրագրից

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ներկայացրած ծրագիրը պոպուլիստական է որակում։ «Բարի ցանկություններ են», -խոսելով կառավարության ծրագրի մասին «Կենտրոն» Հ/Ը «Ուրվագիծ» հաղորդման եթերից հայտարարել է Հրանտ Բագրատյանը։ Նախկին վարչապետը նախարարություններին հիշեցրել է, որ իրենք ոլորտային քաղաքականություն մշակող են։ Ներկայացված ծրագրում Հրանտ Բագրատյանը չի գտել ոլորտային քաղաքականության որեւէ փոփոխություն։ «Կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ, բարի ցանկություններ են, պետք է գրել, թե ինչ ես փոխում, նախարարությունները քաղաքականության համար են», – շեշտել է Բագրատյանը եւ ավելացրել. «Ռեֆորմները միայն լավ բաներ չեն, որ ժողովուրդը լավ բաներ լսի: Սոցիալ-պոպուլիզմ է, կարծես թե գյուղի միակ պրոբլեմը անմշակ հողերն են»։ Նախկին վարչապետն ասել է, որ նոր կառավարության ձեռքի տակ մի քանի ծրագիր կար, որոնք կարելի էր սինթեզել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ