27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ի՞նչ շահ է բերում հպարտությունը

Այն ժամանակ արդարը շատ համարձակ պիտի կանգնի իրեն նեղողների հանդեպ, եւ նրանք, ովքեր արհամարում էին նրա վաստակը, տեսնելով նրան, պիտի խռովվեն սաստիկ երկյուղից եւ պիտի զարհուրեն նրա սքանչելի յհամար:

Նրանք պիտի զղջան իրենց մտքում եւ հոգու նեղությունից ճնշված՝ պիտի հառաչեն ու ասեն. «Սա այն մարդն է, որին մենք ծաղրում էինք մի ժամանակ եւ նախատինք էինք տալիս: Մենք՝ անմիտներս, նրա վարքը մոլորություն էինք համարում, իսկ նրա վախճանը՝ անարգանք:  Բայց նա ինչպե՞ս դասվեց Աստծո որդիների շարքը՝ դառնալով սրբերին վիճակակից:

Ուրեմն մենք մոլորվեցինք ճշմարտության ճանապարհից, արդարության լույսը չլուսավորեց մեզ, եւ մեր սրտերում չծագեց արդարության արեգակը: Մենք խրվեցինք անօրինության եւ կորստյան շավիղների մեջ, գնացինք անկոխ անապատներով եւ չճանաչեցինք Տիրոջ ճանապարհները:
Ի՞նչ շահ բերեց մեզ հպարտությունը, եւ ի՞նչ նպաստ բերեց մեզ հարստությամբ պարծենալը:

Իմաստութիւն Սողոմոնի 5.1-8

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ