20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչպես ժամանակին հայտնաբերել վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումները և բուժել դրանք

Օրգանիզմում խանգարումների ի հայտ գալու դեպքում մարդիկ սովորաբար նկատում են որոշ տհաճ ախտանշաններ, որոնց, ցավոք, հաճախ ուշադրություն չեն դարձնում: Փոխարենը նրանք այդ ախտանաշանները վերագրում են այլ խնդիրներին:

Սակայն երբեմն ինքնազգացողության վատացման պատճառը վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումներն են լինում, որոնց դեպքում հարկավոր է անմիջապես միջոցներ ձեռնարկել:

Վահանաձև գեղձը թիթեռի ձև ունեցող ոչ մեծ օրգան է, որը գտնվում է պարանոցի առջևի հատվածում: Այս գեղձի հիմնական գործառույթը մարդու կենսագործունեության տարբեր գործընթացները (նյութափոխանակություն, աճ, սրտամկանի կծկումների հաճախականություն և այլն) վերահսկող հորմոններ արտադրելն է:

Չնայած, որ այդ ախտանշաններից շատերը կարող են վկայել նաև առողջական այլ խնդիրների մասին, հայտնի է, որ մոլորակի բնակչության մոտ 10%-ի մոտ կան վահանաձև գեղձի աշխատանքի այս կամ այն խանգարումներ:
Վահանաձև գեղձի խանգարումներն ավելի շատ հանդիպում են կանանց մոտ, հատկապես՝ 40 տարեկանից բարձր կամ վերջրերս երեխա լույս աշխարհ բերած կանանց մոտ:

Վահանաձև գեղձի գործառույթի խանգարումների դեպքում առաջանում է.

·         Հիպերթիրեոզ. գեղձը սկսում է ավելի շատ հորմոն արտադրել, քան մարդուն է անհրաժեշտ:

·         Հիպոթիրեոզ. հորմոններն անհրաժեշտ քանակությամբ չեն արտադրվում:

Երկու դեպքում էլ գործընթացին մասնակցում է նաև մարդու իմունային համակարգը և օրգանիզմում սկսում են արտադրվել հակամարմիններ, որոնք խանգարում են վահանաձև գեղձի աշխատանքին: Այդ խանգարումները հայտնաբերելու համար հարկավոր է շատ ուշադիր լինել և հետևել մարդու ֆիզիկական ու հուզական վիճակին:

Խանգարումներից յուրաքանչյուրն իրեն հատուկ ախտանշաններն ունի, որոնք էլ սովորաբար ստիպում են մարդուն դիմել բժշկի օգնությանը:

Հիպերթիրեոզի ախտանշանները

Երբ մարդու վահանաձև գեղձն ավելի շատ հորմոն է արտադրում, քան անհրաժեշտ է նորմալ կենսագործունեության համար, ապա խոսքը հիպերթիրեոզի մասին է: Այս դեպքում մետաբոլիկ ինդեքսը բարձրանում է: Այս ամենի հետևանքով նկատվում են այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են.

·         սրտամկանի կծկումների հաճախականության արագացումը,

·         զարկերակային ճնշման բարձրացումը,

·         նյարդային լարվածությունը, տագնապի զգացումն ու անքնությունը,

·         ախորժակի կտրուկ լավացումը կամ քաշի կորուստը,

·         մազերի ու եղունգների թուլությունն ու փխրունությունը,

·         մկանային հոգնածությունը,

·         առատ քրտնարտադրությունը, զգայունությունը բարձր ջերմաստիճանի և շոգի հանդեպ,

·         տեսողության խանգարումը,

·         դաշտանային ցիկլի անկանոնությունը,

·         աղիները հաճախ դատարկելու ցանկությունը,

·         դողը:

Հիպոթիրեոզի ախտանշանները

Հիպոթիրեոզը 4 անգամ ավելի հաճախ է անհանգստացնում մարդկանց, քան հիպերթիրեոզը: Այս խանգարումը բնորոշվում է ոչ բավարար քանակությամբ հորմոնների արտադրությամբ: Հիպոթիրեոզի դեպքում հիվանդի մոտ կարող են նկատվել այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են.

·         մշտական հոգնածությունը,

·         ցրտի հանդեպ անհանդուրժողականություն,

·         ախորժակի կորուստը և քաշի ավելացումը,

·         օրգանիզմում հեղուկի կուտակումը,

·         զարկերակային ճնշման բարձրացումը,

·         մաշկի չորությունն ու սառնությունը

·         չոր ու բարակ մազերը և փխրուն եղունգները,

·         հիշողության վատացումը և խնդիրները՝ կապված ուշադրության կենտրոնացման հետ,

·         շարժումների և խոսքի դանդաղումը,

·         դաշտանային ցիկլի խանգարումները,

·         հոդացավերը,

·         թուլությունն ու քնկոտությունտ:

Ինչպես պարզել, որ վահանաձև գեղձի գործառույթները խանգարված են

Բացի վերոնշյալ ախտանշաններից, կա ևս մի պարզ մեթոդ՝ վահանաձև գեղձի առողջական վիճակը ստուգելու համար: Այս «բուժզննումը» կարելի է անցկացնել տնային պայմաններում՝ հասարակ հայելու օգնությամբ:

Հարկավոր է վերցնել հայելին և ուշադիր նայել պարանոցի դիմացի հատվածի ստորին մասին՝ ձայնալարերի և անրակների միջև:

Գլուխը ետ տանել և ուշադիր հետևելով վահանաձև գեղձի հատվածին՝ մի բաժակ ջուր խմել: Եթե ջուրը կուլ տալու ընթացքում այդ հատվածում նկատվում է կոշտություն կամ ուռուցիկություն, ապա հարկավոր է անպայման դիմել բժշկի օգնությանը:

Եթե վերոնշյալ ախտանշանները չանհետանան, ապա էնդոկրինոլոգը կնշանակի համապատասխան բուժում: Հարկ է հիշել, որ նման խնդիրների դեպքում ամենակարևորը ճիտ ախտորոշումն ու պատշաճ բուժումն են:

Ճիշտ սննդակարգ

Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումն ախտորոշվելու դեպքում հարկավոր է շատ մեծ ուշադրություն դարձնել սննդակարգին, կարգավորել այն և հրաժարվել որոշ սովորություններից: Սա հետագայում կօգնի խուսափել վիճակի վատացումից:

Վահանաձև գեղձի հորմոնների արտադրության համար անհրաժեշտ է յոդ: Այս նյութի պակասը նույնպես կարող է խանգարումներ առաջացնել:

Յոդով հարուստ մթերք է համարվում.

·         սխտորը,

·         լոբին,

·         բնական յոգուրտը,

·         պանիր և կաթը,

·         ծովային ջրիմուռները,

·         բողկը,

·         խնձորը,

·         նարինջը,

·         սոխը,

·         արքայախնձոր:

Բացի այդ, ելնելով յուրաքանչյուր հիվանդի առանձնահատկություններից, խորհուրդ է տրվում սննդակարգում փոփոխություններ անելուց առաջ խորհրդակցել դիետոլոգի հետ:

Նյութի աղբյուրը՝ med2.ru

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ