27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Օրենքի դեպքում ապրանքների գներն ավելի կթանկանա՞ն (տեսանյութ)

«Խնդիրը շատ պարզ ու հասարակ է, եթե մենք ասում ենք, որ տնտեսվարողները պետք է գործեն բացառապես օրենքի շրջանակում, նշանակում է, որ գյուղմթերքները և մսամթերքները պետք է վճարեն իր հարկերն ամբողջ ծավալով, եթե ԱԱՀ-ի դաշտում է աշխատում սուպերմարկետը: Եթե այդ հարկերի վճարման շրջանակում 50-60 տոկոս գնագոյացման աճ կլինի, շուկայական հարաբերություններ են, դա կնշանակի, որ կողքի փոքր խանութներն ավելի շատ մրցունակ կլինեն»,-այսօր լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ խոսելով հրապարակումների մասին,  որ խոշոր սուպերմարկետները, եթե գան ԱԱՀ-ի դաշտ, կբարձրացնեն ապրանքների գները:
 
ՊԵԿ նախագահն ասաց, որ այս դեպքում կոմիտեի դիրքորոշումը հետևյալն է. «Եթե այդպիսի փոփոխություններ կլինեն, մենք ուսումնասիրություններ կանենք, որպեսզի համոզվենք՝ այդ գների բարձրացումն ինչքանով է արդարացված կամ արժանահավատ: Եթե դա կլինի իրական, մենք որևէ խնդիր չենք տեսնում, ՊԵԿ-ը գների զսպման հետ չպետք է գործ ունենա:
Քանի դեռ օրենսդրությունը գործում է այս տարբերակով, անկախ նրանից՝ լավն է, թե վատը, բոլորը պարտավոր են իրենց պարտավորությունները կատարել օրենսդրության շրջանակներում», –  ասաց Անանյանը:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ