27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այս պահին ոչ մի միջամտության կարիք չկա. ՊՆ

«Հայաստանում «Իմ քայլը» շարժման օրերին արցախա-ադրբեջանկան շփման գծում հակառակորդի կողմից զինտեխնիկայի և զորքերի կուտակումներն, ըստ ամենայնի, պայմանավորված էին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացներով: Ես կարծում եմ` դա ավելի շատ Ադրբեջանի կողմից մտահոգություն է եղել՝ մեր ներքին գործընթացների հետ կապված»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը:

«Կային որոշակի կուտակումներ, որոնք բացատրվում են նաև այն ձևաչափով, որ Ադրբեջանը մտահոգություն ուներ նաև մեր կողմից սադրանքների»,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի տեղափոխմանը, ապա ըստ նախարարի՝ նախարարությունը  ոչ մի մտահոգություն չունի:
«Պաշտպանության նախարարությունը մտահոգություն չունի, քանի որ իրավիճակն ամբողջովին վերահսկելի է, և մենք մեր արդյունավետ գործունեության միջոցով չեզոքացնում ենք այդ ցանկացած փոփոխություն», – ասաց Դավիթ Տոնոյանը:

Նա ընդգծեց` բոլորը պետք է գիտակցեն, որ Ադրբեջանն իր տարածքում է իրականացնում որոշակի տեղափոխումներ:

«Դա Ադրբեջանի` Նախիջևանի հանրապետության տարածքն է», – ասաց նա:

Հարցին` կարիք չկա՞ իրավիճակի մասին տեղեկացնել ՀԱՊԿ-ին, Դավիթ Տոնոյանն արձագանքեց.
«Այս պահին ոչ մի միջամտության կարիք չկա: Ես կարծում եմ, որ մենք պետք է իրավիճակը սթափ գնահատենք, ոչ մի խնդիր այս պահին Պաշտպանության նախարարությունը չի տեսնում: ՀԱՊԿ-ի ներգրավվման խնդիր ընդհանրապես չկա»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ