26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պետք է կշռադատել

”Սիրելի հայրենակիցներ, անշուշտ հարևան երկրում տեղի ունեցածը ոգևորիչ է և ստիպում է նույնպիսի քայլերի գնալ նաև մեր երկրում, սակայն մենք պարտավոր ենք այնքան խոհեմություն ունենալ, որ օբյեկտիվ գնահատական տանք իրավիճակին: Երկիրը և պետական համակարգը բռնազավթած իշխանության կողքին մենք այս պահին առայժմ ունենք այդ նույն իշխանության կողմից միտումնավոր դեգրադացված և իրական մարդկային, քաղաքացիական արժեքներից հեռացած ժողովրդական մի մեծ զանգված: Մենք այսօր պետք է գիտակցենք, որ եթե ուզում ենք մեր երկրում իշխանափոխության իրական ելքի հասնել՝ որպես թիրախ պետք է ընտրենք հենց հասարակությանը և ժողովրդի այդ կիսաապատիկ վիճակում գտնվող զանգվածը: Քայլեք մեր փողոցներով, նայեք մարդկանց դեմքերին, տարբեր իրավիճակներում նրանց դրսևորած քայլերին.մի՞թե սա հեղափոխության պատրաստ ժողովուրդ է: Պատասխանը ինձ համար հստակ է՝ ՈՉ…ուստի հարկավոր է համընդհանուր ուժերով լուրջ աշխատանք տանել այդ մարդկանց գոնե մոտեցնելու համար քաղաքացիական հասարակության չափանիշներին: Ի տարբերություն ՈՒկրաինայի՝ մենք ունենք մեր գլխից կախված Ղարաբաղյան հիմնախնդիր, ինչը էլ ավելի է թուլացնում գործելու մեր հնարավորությունները, ուստի հարկավոր է կշռադատել և, կրկնում եմ, օբյեկտիվ գնահատել մեր երկրի իրավիճակը: Բոլոր նրանք, ովքեր իսկապես ուզում են մեր երկրում հասնել արմատական փոփոխությունների, հենց այսօրվանից սկսեք աշխատել հենց ժողովրդի հետ: Պատրաստեք նրանց այն ամենին, ինչը պատրաստվում եք մատուցել: Հակառակ դեպքում պարտությունը անխուսափելի է: Եկեք մեր հնարավորությունների ողջ ռեսուրսներն օգտագործենք ժողովրդին քաղաքացի դարձնելու համար: Սա է մեր գլխավոր և առաջնահերթ խնդիրը”:

Անի Զախարյանի Facebook-յան էջից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ