26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայտնում եմ իմ խորը հիասթափությունը. վրեժխնդրությունների համար չէի պայքարում «Մերժիր Սերժին» գոչյուններով

Անընդունելի են#ԵՊՀՌեստարտ նախաձեռնության պնդումներն առ այն, որ ԵՊՀ-ում չկա ակադեմիական միջավայր, որ ուսանողներն ու դասախոսները քաղաքական հետապնդումների են ենթարկվել, որ իրենց կողմից բարձրացված խնդիրները միայն սուբյեկտիվ են և մեծ հաշվով կախված են համալսարանի ղեկավարությունից։

Ունենալով #ԵՊՀՌեստարտ նախաձեռնությանը հակընդդեմ ակցիա, մեկ օր գիշերելով ԵՊՀ-ում նկատել եմ մի շարք նորընտիր պաշտոնյաների կապը #ԵՊՀՌեստարտ նախաձեռնության անդամների հետ։ Հարկ եմ համարում շեշտել, որ մտահոգված եմ ԿԳ նախարարության «ոչինչ չասող»արձագանքից, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի լռությունից։ Քանի որ բոլորովին վերջերս վարչապետը կոչ էր անում դադարեցնել բոլոր տեսակի քաղաքացիական անհնազանդության ակցիաները, այս անգամ ԵՊՀ մուտք գործած «Ռեստարտ» նախաձեռնության քաղաքացիական գործողությունները, դռներ փակելու և աղմուկ-աղաղակով ռեկտորի նկատմամբ ճնշում բանեցնելու, քաղաքական այլ հայացք ունենալու համար հաշվեհարդար տեսնելու դրսևորումները մատնեց լռության։

Այստեղ ես կողմնակալ, ուղղորդման տարրեր եմ տեսնում, որն անընդունելի եմ համարում։ Ինքս լինելով Մայր բուհի շրջանավարտ՝ հարկ եմ համարում նշել, որ ես այդ արժեքների կրողը չեմ, որն ինձ թույլ կտա անհարկի անվանարկել Մայր բուհի ռեկտորին, դուռ փակել և խոչընդոտել նրա ազատ շարժման իրավունքը՝ հարգանքի չարժանացնելով երկար տարիներ ունեցած նրա աշխատանքային վաստակը։ Ցանկանում եմ նշել, որ Ռեստարտ նախաձեռնության ակտիվությունը շատ ավելի նման է վրեժխնդրության, քան համալսարանի բարելավմանն ուղղված մտահոգ քաղաքացիների դրսևորման։ Այս ամենն ինձ լուրջ մտահոգությունների առիթ և անվստահության տեղիք է տալիս «Ռեստարտ» նախաձեռնության գործողությունների նկատմամբ։ 

Համոզված կերպով կարող եմ նշել, որ հետագա վրեժխնդրությունների համար չէի պայքարում «Մերժիր Սերժին» գոչյուններով, և որ վերջնագրային ճանապարհով, առանց դատ ու դատարանի, առանց օրենքի համապատասխանության հարց կարգավորելու համար չէր հեղափոխությանն իմ մասնակցությունը։ 

Հայտնում եմ իմ խորը հիասթափությունը և ուզում եմ նշել, որ նման գործելաոճով Հայաստանը չէ, որ պետք է ուժեղ լինի և պաշտպանի Արցախի անվտանգությունը։

Արմեն Խաչատրյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ