02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երեւանի փոխքաղաքապետը պահանջում է հրապարակային ներողություն խնդրել

Ս. թ. մայիսի 30-ին Երևանի ավագանու հերթական նիստի ընդմիջմանը «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը մի շարք լրատվամիջոցների ներկայությամբ հայտարարեց, որ ես, մեջբերում եմ, «լրագրող եմ ծեծել»:

Ես՝ Վահե Նիկոյանս, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Մարինա Խաչատրյանի այս պնդումն ակնհայտ սուտ է և զրպարտություն։ Նշված անձի սանձարձակություններն ու սադրանքները Երևանի ավագանու նիստերի ընթացքում բոլորին են հայտնի, սակայն ակնհայտ զրպարտությունը դուրս է որևէ տրամաբանության կամ ողջամտության սահմաններից։

Պահանջում եմ Մարինա Խաչատրյանից անհապաղ հրապարակայնորեն ներողություն խնդրել ակնհայտ ստի, իմ պատիվն ու համբավն արատավորելու փորձ կատարելու համար։

Որպես Երևանի ավագանու անդամ՝ Մարինա Խաչատրյանը պետք է գիտակցի, որ հրապարակային ցանկացած խոսք պատասխանատվություն է ենթադրում և այլ անձանց զրպարտելն օրենքով պատժելի արարք է։

Վահե Նիկոյան Երևանի քաղաքապետի տեղակալ

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ