27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բուլղարիայի դեմ դժվար է լինելու. Վարդան Մինասյան

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը լրագրողներին ասել է, որ, որ Հայաստան-Բուլղարիա խաղին մեր թիմի կազմում կլինեն փոփոխություններ:

“Բուլղարիայի հավաքականն ավելի լուրջ մրցակից է և նրա դեմ, իհարկե, ավելի դժվար է լինելու, քան Մալթայի դեմ խաղում: Նախատեսվում է, որ փոփոխություններ կլինեն թիմի մեկնարկային կազմում, սպասվում են նաև մարտավարական փոփոխություններ:

Վնասվածքներ ունեցողներ չկան, թիմը պատրաստ է հանդիպմանը”,- Մինասյանի խոսքերն է մեջբերում ArmFootball.com-ը:

Նշենք, որ ամենայն հավանակությամբ հավաքականի մեկնարկային կազմ կվերադառնա Գևորգ Ղազարյանը, ով Մալթայի դեմ հանդիպումը բաց թողեց վատառողջ լինելու պատճառով, ինչպես նաև Մարկոսի փոխարեն խաղադաշտ դուրս կգա Արթուր Եդիգարյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ