26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերքում են

Սանկտ Պետերբուրգի հայազգի բարերար Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի եւ Երեւանի 2800-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության և Երևանի քաղաքի դրոշները տիեզերական ուղևորության են «մեկնել» դեպի Միջազգային տիեզերական կայան: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ռուսաստանում Հայաստանի դեսպանի մամուլի խոսնակ Լևոն Թորգոմյանն ասաց, որ իրադարձությունը բացառիկ է և առաջին անգամ է, որ բացի Հայաստանի դրոշից նաև Երևանի 2800-ամյակին նվիրված դրոշն է հայտնվել տիեզերքում: «Նախաձեռնությունը երկրի ճանաչողությունը բարձրացնելու նպատակով է արվել: Տեղի հայերի մոտ իրադարձությունը ոգևորության ալիք է բարձրացրել»,-ասաց նա:

Դրոշները տիեզերքում հայտնվել են ՌԴ հերոս, տիեզերագնաց-փորձագետ Օլեգ Արտեմևի շնորհիվ, ով 2018 թվականի մարտի 21-ից «Союз МС-08» տիեզերանավի անձնակազմի՝ NASA-ի տիեզերագնացներ Էնդրյու Ֆոյսթելի եւ Ռիչարդ Առնոլդի հետ ուղևորվել է երկարատեւ գիտարշավի:

Ռուսական տիեզերական անձնակազմը Երկիր կվերադառնա 2018 թվականի սեպտեմբերին, իսկ հոկտեմբերին Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ այդ դրոշները կհանձնվեն Հայաստանի Հանրապետության նախագահին եւ Երեւանի քաղաքապետին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ