17 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2018

Մոսկվայի ուղերձը Երեւանին հստակ է

ArmDlyaarmnhybgt

«Ի՞նչ կարիք կա դուրս գալ մի կառույցից, որն արդեն մեզ որպես գործընկեր է ճանաչել։ Մեզ հարգում է որպես գործընկեր, Նիկոլ Փաշինյանին թույլ է տալիս, որ ազատի Հայաստանը և իրեն հռչակի վարչապետ առանց իրենց՝ Ռուսաստանի «դաբրոյի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը՝ խոսելով դիտարկումներից, որ վարչապետ Փաշինյանը փոխեց իր կողմնորոշումն արտաքին քաղաքականության ուղղությամբ և կողմ չէ ԵՏՄ-ից դուրս գալուն։

«Ռուսաստանը մեզ գործընկերության ազդակ է ուղարկում։ Ռուսաստանը արդեն ձեռք է պարզել Հայաստանին, երբ նա ռեպրեսիաների չի դիմել, իր դաշնակիցներով չի հարձակվել Հայաստանի վրա և ճանաչել է Հայաստանի ժողովրդի անհնազանդության իրավունքը, դա արդեն նշանակում է, որ իրենք հարգում են մեր պետության ինքնորոշման իրավունքը։ Սա ազգային ազատագրական պայքար էր։ Եթե որևէ մեկը հայտարարում է, որ կեցցե ժողովրդավարությունը, կեցցե հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դրա տակ պետք է ստորագրել որպես արևմտյան արժեհամակարգ»,- ասաց Արշակյանը։

Ըստ նրա՝ Մոսկվան մեզ գործընկերության ազդանշան է ուղարկում:

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ