16 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

Կատարյալ երբեք որևէ աշխատանք չի լինում. ԿԸՀ նախագահը՝ Փաշինյանից

ttt

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր քննարկեց  ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի՝ ավագանու լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հարցը: 

ԿԸՀ նիստի օրակարգում են «Ազգային ժողովի պատգամավորի տրամադրելու մասին արձանագրության կազմում» և «Երևանի ավագանու մանդատ տրամադրելու մասին արձանագրությունների կազմում» հարցերը:

Ալեն Սիմոնյանը զրկվեց Երևանի ավագանու մանդատից:

Ինչ վերաբերում է ԿԸՀ աշխատանքի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ապա ԿԸ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ կատարյալ երբեք որևէ աշխատանք չի էլ լինում: «Իսկ ԿԸՀ-ն, եթե նայենք նրա գործունեությունը, կտեսնենք, որ տարեցտարի բարելավել է իր գործունեությունը»:

Նա նշեց, որ հանձնաժողովը չի մասնակցում ընտրական օրենսգրքի փոփոխման շուրջ քննարկումներին, քանի որ իրենք ապակուսակցական ու ապաքաղաքական մարմին են:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ